ՀՀ-ի տնտեսության ոլորտում ամենամեծ ձախողումն ու պրոբլեմն այն է, որ նեգատիվ ֆոն է պահպանվում հանքրադյունաբերության շուրջ:
Սա ազդում է ընդհանուր ֆոնի վրա, բայց ապագայում այն բարելավելու եւ առողջացնելու վիճակը: Այս մասին դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած ասուլիսին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ որոշ մեծ ներդրումների վերաբերյալ քննություն է տարվում, որը եւս ազդում է ընդհանուր ֆոնի վրա:
Այս համատեքստում նա անդրադարձավ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ մինչեւ գարուն այն պարզվելու է: “Մենք պետք է ամենահեղինակավոր, անառարկելի հեղինակությամբ կազմակերպություններից մեկի ներգրավմամբ հասկանալ, արդյոք այս նախագիծն ունի էկոլոգիական ռիսկեր, թե ոչ: Օրինակ, եթե պարզվի, որ այն ազդում է բացասական Սեւանի ջրային ավազանի վրա, ապա այն չպետք է իրագործվի, եթե ոչ, ապա պետք է իրականացվի”, - ասաց նա:
Նա նաեւ նշեց, որ քննություններ են տարվում այլ մեծ նախագծերի ու տնտեսվարողների մասով՝ հիշելով Հարավկովկասյան երկաթուղիների ու Հյուսի-հարավ նախագծի մասով տարվող քննությունները: Սրանք պետք է պարզվեն ու պարզաբանվեն, նշեց նա:
Նա նաեւ նշեց, որ ընդհանուր առմամաբ տնտեսության ակտիվության բարձր ցուցանիշները հեղափոխությունից հետո չհաջողվեց պահպանել, քանի որ դրանց մեծ մասը "նկարած թվեր էին": "Տնտեսության ակտիվությունը պահպանվում էր խաղադրույքների, բուքմեյքերների ու հանքարդյուանբերության հաշվին: Խաղադրյունքներով դրվել է մարդկանց մի զգալի մասին տոկոսների տակ, իսկ Ամուլսարի ու Թեղուտի հետ՝ գիտեք ինչ եղավ", - հիշեցրեց նա:
Նրա խոսքով, այժմ պետք է հրաժարվել հին տնտեսական կառուցվածքինց եւ ստեղծել նորը: "Այժմ այն ինչ տեղի է ունենում ՀՀ տնտեսությունում, դա ես անվանում եմ առողջացման պրոցես", - նշեց նա՝ հավելելով, որ առաջիկայում Սեւանում բացվելու է շաքարի արտադրության նոր գործարան:
Նա նաեւ նշեց, որ հեղափոխությունից հետո բացվել են շուրջ 37 հազար աշախատատեղեր՝ այնուհետեւ ճշգրտելով, որ այդքան աշկատողներ հարկայինում գրանցվել են: "Այսինքն՝ դրանք եղել են, որղղակի ստվերից են դուրս եկել", - ասաց նա՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո միայն գազալցակայաններում գազի սպառման ծավալը կրկնապատկվել է: "Մենք ասում էինք, որ այստեղ ստվեր կա, որն իսկապես կար", - նշել է նա:
Նրա խոսքով, խնդիր է դրված, երկիրն արգրարային, խաղադրույքային ու հանանյութ արտանահնող տնտեսությունից վերածել զարգացած տեխնոլոգիական եւ արդյունաբերկան պետություն: "Որ ոչ թե հանքանյութ արտահանենք, այլ պատրաստի ապրանք", - ասաց նա: