25.11.2024
Պեսկովը Սիրիայում ցամաքային գործողության մասին. CNN-ում կարող էին նաև պարզապես շփոթվել
prev Նախորդ նորություն

Իրանցի քաղաքագետ. ՌԴ-ի գործողությունները Սիրիայում բխում են Մոսկվայի և տարածաշրջանի երկրների շահերից

ՌԴ-ի ռազմաօդային ուժերի ակնհայտ հաջողությունները նյարդայնացնում են Պենտագոնին: Դրանք ցույց են տալիս, որ ամերիկացիները մեկ տարի շարունակ ահաբեկիչների դեմ պայքարի իմիտացիա էին ստեղծում, որոնք այդ ընթացքում միայն ուժեղացրել են իրենց դիրքերը: Այդ մասին հայտարարել է իրանցի քաղաքագետ Սեյեդ Հադի Աֆգահին:

Ինչպես նշել է Իրանի ԱԳՆ-ի նախկին աշխատակիցը, իրականում ԱՄՆ-ը ամենաշատը անհանգստացած են այն փաստով, որ ՌԴ-ը Սիրիայում իր գործողություններով ի ցույց է դրել Վաշինգտոնի երկերեսանիությունը, որոնք մեկ տարի "Իսլամական պետության" դեմ պայքարի իմիտացիայով էին զբաղված:

Նրա խոսքով, դրանից էլ բխում են ԶԼՄ-ներում այն արտահոսքերը, թե իբր ՌԴ-ի օդուժը հարվածել է խաղաղ բնակիչներին: Ըստ նրա, ՌԴ-ի գործողությունները Սիրիայում բխում է ինչպես Մոսկվայի, այնպես էլ տարածաշրջանի երկրների շահերից:

Քաղաքագետը նշել է, որ "Իսլամական պետության" դեմ պայքարը իր վերահսկողության տակ վերցնելով ՌԴ-ը կանխել է այդ տարածաշրջանիմ մոտ չորս հազար գրոհայինների վերադարձը Միջին Ասիա և ռուսական տարածաշրջաններ: Նա հավելել է, որ եթե այդ ահաբեկիչները վերադառնային հետ, ապա մեծ սպառնալիք կներկայացնեին իրենց երկրների ազգային անվտանգությանը և ՌԴ-ի շահերից է բխում հարվածել ԻԼԻՊ-ի գրոհայիններին հենց նրանց վերահսկողության տակ գտնվող շրջաններում, փոխանցում է Ռիա Նովոստին: