5.10.2024
Սիրիացի վերլուծաբան.
prev Նախորդ նորություն

Պեսկովը Սիրիայում ցամաքային գործողության մասին. CNN-ում կարող էին նաև պարզապես շփոթվել

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է ԶԼՄ-ներում հայտնված այն տեղեկությունները, թե ՌԴ-ը Սիրիայում ցամաքային գործողություն է նախապատրաստում:

Մինչ այդ, CNN հեռուստաընկերությունը հղում անելով Պենտագոնի անանուն աղբյուրների հայտարարել էր, որ ՌԴ-ը նախապատրաստվում է Սիրիայում ցամաքային գործողություն իրականացնել:

Պեսկովը նշել է, որ CNN-ը կարող էր և խառնել: "Նրանք նույնիսկ խառնում են Պուտինին Ելցինի հետ", - ասել է Պեսկովը, փոխանցում է Ինտերֆաքսը:

Պեսկովը հայտարարել է, որ կարող է ևս մեկ անգամ հիշեցնել Վլադիմիր Պուտինի խոսքերը, որ ՌԴ-ը չի մասնակցելու Սիրիայում ցամաքային գործողությանը:
Իրանցի քաղաքագետ. ՌԴ-ի գործողությունները Սիրիայում բխում են Մոսկվայի և տարածաշրջանի երկրների շահերից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mid.ru
05.10.2024
Հայաստանի նորանշանակ դեսպանը հանդիպել է Լավրովին. քննարկվել են երկկողմ հարաբերությունները