23.11.2024
Զեկույց. Հայաստանի տնտեսությունը դիվերսիֆիկացիայի սուր կարիք է զգում
prev Նախորդ նորություն

Նախարար. Հայաստանը կստիպի Բաքվին հետ կանգնել ռևանշիզմից

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սեպտեմբերի 30-ին հանդիպեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հետ` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի հավատարմագրման կապակցությամբ:

Ինչպես հայտնում են ՊՆ մամլո ծառայությունից, հանդիպմանը ՌԴ դեսպանի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը հյուրերին տեղեկացրեց հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Օհանյանը նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական կողմից իրադրության հետևողական սրման, մեծ տրամաչափի զինատեսակների, մասնավորապես հրետանու կիրառման, խաղաղ բնակավայրերի հրետակոծման պայմաններում ՀՀ զինված ուժերին և ԼՂՀ պաշտպանական բանակին այլ բան չի մնում, քան դիմելու ռազմական և ռազմաքաղաքական այնպիսի գործողությունների, որոնք հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, կթոթափեն անպատժելիության և սեփական գերազանցության պատրանքը և նրան կվերադարձնեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ: