Իրանում հայտնաբերվել ու վնասազերծվել են ահաբեկչական խմբավորման գրոհայիններ
Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզական ծառայության աշխատակիցները երկրի Կերմաշ նահանգում հայտնաբերել ու վնասազերծել են ահաբեկչական խմբավորման զինյալների: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի հետախուզության նախարարության տարածած հաղորդագրությունը:
Նշվում է, որ ուժայինները հատուկ գործողության ընթացքում ոչնչացրել են նաև երկու գրոհայինի: Ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է զենք ու զինամթերք, ինչպես նաև ահաբեկչական գործունեության վերաբերյալ մի շարք կարևոր փաստաթղթեր:
Ըստ իրանցի իրավապահների՝ փաստաթղթերից երևում է, որ արաբական երկրներն աջակցում են Իրանի ներսում ահաբեկչական խմբավորումների գործողություններին, ինչպես նաև պարզ է դառնում, որ խմբավորումը պատրաստվել է ահաբեկչական հարձակումների Կերմաշ նահանգում:
Հայտնի է նաև, որ գրոհայինները Իրան են ներթափանցել երկրի արևմտյան սահմաններից: