18.04.2025
Ո՞ւմ է Հայաստանում հարկավոր հավերժ պատերազմ. Երբ ՆԱՏՕ-ն յուրային է, իսկ ՀԱՊԿ-ն՝ օտար
prev Նախորդ նորություն

Ռուբլով հաշվարկի անցնելն բխում է ՀՀ շահերից

ԵՏՄ երկրներում հաշվարկը ռուբլով կատարելու մասին Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկը շատ ճիշտ էր եւ բխում էր մեր շահերից։ Այս մասին սեպտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար շատ ձեռնտու է ռուբլով առեւտուր անելը։ «Եվ հետագայում էլ միասնական արժույթի անցնելու համար ներդաշնակեցում է անհրաժեշտ»,- հավելեց Մանասերյանը։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին՝ ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարների հանդիպման ժամանակ առաջարկել էր ԵՏՄ անդամ պետություններին մի շարք ռազմավարական ապրանքների, մասնավորապես էներգակիրների մասով հաշվարկներ կատարելիս անցում կատարել ռուբլու։
ՀՀ եւ ՌԴ Քննչական կոմիտեների ղեկավարները պայմանավորվել են հետագա համագործակցության մասին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար