23.11.2024
Պուտինը շնորհավորել է Սարգսյանին ՀՀ անկախության տոնի առթիվ
prev Նախորդ նորություն

Ո՞ւմ է Հայաստանում հարկավոր հավերժ պատերազմ. Երբ ՆԱՏՕ-ն յուրային է, իսկ ՀԱՊԿ-ն՝ օտար

Հայկական lragir.am ռեսուրսը, որը գտվում է Սորոսի հիմնադրամի ֆինանսավորման ներքո ու հանդիսանում է ամերիկյան հինգերորդ շարասյան էլեմենտ՝ նրա տեղեկատվական բաղադրիչը Հայաստանում, խորը մտավարժանքներ է ներկայացրել ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման հետ կապված:

Կայքը ցիտում է Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, ով նշել է, որ իրավիճակը հակամարտության գոտում հանգիստ է և այս պահին խաղաղապահների կարիք չի զգացվում: Ինչպես նաև Պենտագոնի ներկայացուցիչ Էվելին Ֆարկասին, ով գտնվելով Բաքվում հայտարարել է, որ ռուսական զորքերը չեն կարող մտցվել ղարաբաղյան հակամարտության գոտի, քանի որ ՌԴ-ը՝ Մինսկի խմբի մի մասն է և այդպիսի որոշումներ պետք է կայացվեն Մինսկի խմբի ձևաչափով: Թողնենք մի կողմ Ֆարկասի հայտարարությունը, քանի որ եթե Երևանը, Բաքուն և Ստեփանակերտը հավանություն տան ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելությանը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ի դեմս ՌԴ-ի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի ստիպված կլինեն ողջունել դա:

Չնայած Օհանյանի և Ֆարկասի հայտարարություններին այն մասին, որ խաղաղապահների կարիքը չի զգացվում, ինչպես նշում է Լրագիրը, փորձագետները շարունակում են պնդել ՌԴ-ի ցանկության մասին ինչ-որ կերպ զորքեր մտցնել և լուծել ղարաբաղյան հակամարտությունը ռուս-թուրք-ադրբեջանական ծրագրի համաձայն:

Սկսենք նրանից, որ ռուս-թուրք-ադրբեջանական ծրագրի մասին Հայաստանում, բացի Լրագրից, խոսում են երևի թե հոգեկան խնդիրներ ունեցող և հատուկ բժշկական հաստատություններում գտնվող մարդիկ: Որպես «փորձագետ», այստեղ հանդես է գալիս քաղաքագետ Իգոր Մուրադյանը, ով վերջին ժամանակներս կենտրոնացել է տարածաշրջանում ռուսական քաղաքականության ոչ այնքան առողջ քննադատության վրա: Եվ ինչ են անելու, ըստ Լրագրի, ռուս խաղաղապահները ղարաբաղում:

Լրագիրը գրում է, որ հայ հասարակության մեջ գոյություն ունի կարծիք, որ դրանք կանգնելու են սահմանին և թույլ չեն տա ադրբեջանական զորքերի ներխուժում կամ դիվերսիա: Սակայն այդ առաքելությունը հաջողությամբ իրականացնում է հայկական բանակը՝ կայքը չի խորանում այն հարցի մեջ, թե ինչքան երկար Հայստանը կկարողանան պահպանել այդ ճակատը՝ կրելով մարդկային կորուստներ և կորցնելով տնտեսական հնարավորություններ: Հինգ, տաս տարի: Հնարավոր է Լրագրի՝ ԱՄՆ-ի Պետքարտուղարության համակարգողները ցանկանում են, որ այդ հակամարտությունը հավերժ շարունակվի: Այդ դեպքում ադրբեջանական բանակի դիվերսիաները պետք է հետ մղել ևս քսան տարի: Սակայն, ինչպես այդ դեպքում կարգավորել հակամարտությունը: Չէ որ խաղաղապահների գործունեությունը հենց դրա մեջ է կայանում՝ բաժանել հակամարտող կողմերին:

Լրագիրը խորիմաստ եզրակացություն է անում, որ ռուսական խաղաղապահները՝ մուտքի դեպքում, զսպելու են հայկական զորքերին և թույլ չեն տա կանոնավոր բանակին կամ պարտիզանական ջոկատներին հետ վերցնել կորցված դիրքերը:

Հայաստանում Ջորջ Սորոսի կայքը խուճապ է տարածում, որ ռուսական զորքերի մուտքը կնշանակի դիրքերի կորուստ և հայկական բնակչության տարհանում այն տարածքներից, որոնք հանձնվելու են: Իրականում և դա ընդունվել է ՀՀ իշխանությունների կողմից, Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու բնակցումը ձախողվել է: Ավելին, բնակչության զանգվածային արտագաղթ շարունակվում է նաև հենց ՀՀ-ի տարածքից և ղարաբաղյան հակամարտության ազդեցությունը այդ խնդրի վրա՝ ահռելի է:

Լրագրի խմբագրական թեզիսները փորձում է շարունակել քաղաքագետ Մուրադյանը, սակայն հենց առաջին իսկ նախադասության մեջ ընդգծում է դրանց աբսուրդայնությունը: Մուրադյանը նշում է. «ՀՀ քաղաքական ղեկավարությունը երբեք չի նշել, որ ազատագրված տարածքները, այսինքն՝ Ղարաբաղյան նահանգի դաշնային շրջանները հայկական տարածքներ են: Կարգավորման սուր խաչմերուկներին Հայաստանի քաղաքական ղեկավարները հասկացնում էին, որ այդ տարածքները ժամանակավորապես են գտնվում հայերի վերահսկողության տակ»:

Հայտնի քաղաքագետին պետք է շտկել միայն մեկ բանում՝ հայկական ղեկավարությունը ոչ միայն պնդել է, այլ նաև պաշտոնապես հայտարարել է Մադրիդյան սկզբունքներին հավատարիմ լինելու մասին, որոնք ենթադրում են ԼՂՀ-ի շուրջ գտնվող տարածքների փուլային հանձնում Ադրբեջանին: Լաչինի միջանցքի խնդրահարույց հանգամանքն այնտեղ առանձին է քննարկվում: Սակայն ինչպես հասկանալ Լրագրի աղաղակը. «Փաստացի, հայկական իշխանությունները, համաձայնվելով զորքերի մուտք գործելուն, կամավոր հրավիրում են օտար զինվորներին, որպեսզի նրանք թույլ չտան հայ զինվորներին և քաղաքացիներին պայքարել իրենց հողերի համար և ազատագրեն տարածքներն Ադրբեջանի համար: Ինչպես թե իրենց հողերը, երբ դրանք օտար են: Աղդամը՝ մեր հայրենիքը չէ»:

Այնուհետև, «օտար» զինվորները ի դեմս ՀԱՊԿ-ի կգան ղարաբաղյան հակամարտության գոտի: Իհարկե, Լրագրի կոլեկտիվի համար և վերջերս նաև Իգոր Մուրադյանի համար դրանք օտար զինվորներ են: Սակայն Հայաստանի համար նրանք յուրային են, քանի որ Հայաստանը նրանց հենց գտնվում է միևնույն պաշտպանական դաշինքում՝ ՀԱՊԿ-ում: Մեղադրելով ՌԴ-ին դաշնակիցներին հանձնելու մեջ՝ քաղաքագետ Մուրադյանը չի նկատում, որ ինքն է ցուցադրում անվստահություն իր երկրի պաշտոնական գործընկերային պարտավորություններին: Դա ամերիկացիների հատուկ մանևր է:

Այդպիսով, ռազմական դաշինքը, որի անդամն է նաև ՀՀ-ը, իր վերահսկողության տակ է վերցնում ղարաբաղյան հակամարտության գոտին և Ադրբեջանը չի կարող խախտել հրադադարի պահպանման ռեժիմը առանց իր համար լուրջ հետևանքների: Մի բան է դիպուկահարի միջոցով ոչնչացնել ղարաբաղցի զինծառայողին, իսկ այլ բան է՝ սպանել ղազախստանցի զինվորականին: Իլհամ Ալիևի համար ՀԱՊԿ-ի խաղաղապահների մուտք գործելուց հետո սպառազինությունների մրցավազքը հակամարտության գոտում դառնում է անիմաստ, բացի այդ, գումարներն էլ շուտով չեն բավարարելու: Մի՞թե վատ է:

Լրագրի գլխավոր խմբագիր Հայկազ Ղահրիյանի համար, ով իր ֆանտազիաներում, հավանաբար, սպասում էր Ղարաբաղ ՆԱՏՕ-ի խաղաղապահների ժամանում՝ ի դեմս թուրք զինվորականների, ՀԱՊԿ-ի վերահսկողության տարածումը նաև Ղարաբաղի վրա՝ այդքան էլ լավ նորություն չէ:

Սակայն դա հիանալի նորություն է Հայաստանի համար: Եվ ահա թե ինչի համար: Թուրքիան և Ադրբեջանը հինգ տարի առաջ թույլ չէին տա այդպիսի ծրագրիի իրականացում: ԱՄՆ-ը էլ չէր բավարարվի տիկին Ֆարկասի անտրամաբանական հայտարարությամբ: Սակայն Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերը, փառք Աստծու, այն չեն, ինչ հինգ տարի առաջ: Նրանք այսօր թուլացած են ԱՄՆ-ի թուլացման պատճառով: Վաշինգտոնի մերձավորարևելյան քաղաքականության ձախողումը Թուրքիային բաց պատերազմի մեջ է ներքաշել իր հարևանների հետ և քրդերի հետ՝ սեփական տարածքում:

Ադրբեջանը դարձել է նավթի և գազի գների անկման զոհ, ինչը նույնպես շատ դեպքերում տեղ է ունեցել ԱՄՆ-ի էներգետիկ քաղաքականության հետևանքով: Եվրոպան խորը ճգնաժամի մեջ է, իսկ Բաքվի և Բրյուսելի միջև հարաբերությունները՝ էլ ավելի խորը: Իրանը ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնության ձեռք բերումից հետո, քարացել է: Անհասկանալի է, թե ինչ քաղաքականություն է իրականացնելու Թեհրանը՝ Բաքվի համար դա մեծ գաղտնիք է: Սակայն Իրանի հզորացման հեռանկարը գոյություն ունի և դա սարսափելի երազ է Իլհամ Ալիևի համար:

Հենց ելնելով այդ նախադրյաներից՝ Թուրքիան և Ադրբեջանն Անդրկովկասում ՌԴ-ին ոչ մի բան չեն կարող հակադրել: Իսկ Մոսկվայի քաղաքականությունը, որն ուղղված է տարածաշրջանի ներքին և արտաքին կայունության պահպանմանը, դառնում է անայլընտրանքային: ՀԱՊԿ-ի մասնակցությունը հակամարտող կողմերի տարանջատման համար դառնում է միակ տարբերակ, որը կբավարարի հակամարտության կողմերին էլ՝ չի հակասում խաղաղապահներ մտցնելու մադրիդյան սկզբուքներին: «Դա հայերի վերջին զիջումը չէ հօգուտ ռուսական էքսպանսիոնիզմին: ՌԴ-ը դարձել է ավելի քան կանխատեսելի դաշնակիցներին հանձնելու իր քաղաքականության մեջ: Հեշտ է պատկերացնել, թե ինչ է սպասվում հայերին»,- անհիմն պնդում է Մուրադյանը:

Հայերին սպասվում է հաղթանակ և Լեռնային Ղարաբաղի անկախ կարգավիճակ, վստահ ենք մենք: Իսկ ՌԴ-ի քաղաքականությունը գործընկերների նկատմամբ կարելի է տեսնել սիրիական հակամարտության օրինակով, որտեղ նախագահ Բաշար Ասադը ռուսաստանցի և իրանցի գործընկերների հետ զսպում է ՆԱՏՕ-ի և ծայրահեղ իսլամականների ագրեսիան: