17.05.2026
Սուտը միակ ծրագրային թեզն է, Ալիևի աջակցությունը՝ միակ աջակիցը
prev Նախորդ նորություն

Նիկոլ Փաշինյանի համար օրենքն ի՞նչ է

Ուրեմն, Հայաստանի վարչապետը փաստացի վարորդական իրավունք է «բաժանում» դե ֆակտո ընտրակաշառքի տրամաբանությամբ: Որպեսզի ստանա վարորդական իրավունքից զրկվածների ձայները, Նիկոլ Փաշինյանը նախաձեռնում է ինչ որ տարբերակ, երբ մարդը կարող է առանց քննության վերականգնել իրավունքը: Հայաստանում օրենքը պահանջում է քննություն, բայց Նիկոլ Փաշինյանի համար օրենքն ի՞նչ է, կամ ի՞նչ է օրենք փոխելը:


Կրկնեմ, մենք ապրում ենք հիբրիդային ավտորիտարիզմի ռեժիմում, որը խորհրդարանի ընտրությանը Փաշինյանի հաղթանակի պարագայում սրընթաց կերպով վերածվելու է դասական ավտորիտարիզմի:


Ընդ որում, այստեղ պարզապես հակումների հարց չէ: Միայն այդ պայմաններում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է սահուն կերպով իրականություն դարձնել այն ամենը, ինչ կազմում է Հայաստանի հանդեպ Ադրբեջանի պահանջների տրցակն ու դրա իմպլեմենտացիայի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի քաղաքական հանձնառությունը: Նիկոլ Փաշինյանը պետք է իր խոսքով փոխարինի ամեն ինչ, որպեսզի կարողանա իրականացնել այդ հանձնառությունը:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան

 Օվերչուկը և Մուսթաֆաևը քննարկել են տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև
15.05.2026
Օվերչուկը և Մուսթաֆաևը քննարկել են տնտեսական հարաբերությունները երկու երկրների միջև