22.11.2024
Փորձագետներ. ԱՄՆ-ը փոխում է իր դիրքորոշումն Ասադի հանդեպ ՌԴ-ի ազդեցության ուժեղացման ֆոնին
prev Նախորդ նորություն

The Washington Post. Պուտինի ձգտում է հաստատել ՌԴ-ի ազդեցությունը Մերձավոր Արևելքում և օգնել Ասադին

Պուտինի նպատակները Սիրիայում ավելի քան ակնհայտ են: Առաջինը, հաստատել ՌԴ-ի ազդեցությունը Մերձավոր Արևելքում և այն դարձնել գերիշխող արտաքին ուժ: Երկրորդ՝ աջակցել ՌԴ-ի խոշորագույն և վաղեմի արաբական դաշնակցին: Այն բանից հետո, երբ Անվար Սադաթը դուրս է հրավիրել ԽՍՀՄ-ին Եգիպտոսից 1972թ.-ին, սիրիական Ասադները դարձել են Մերձավոր Արևելքում ՌԴ-ի գլխավոր հենարանը:

Պուտինի քաղաքականությունն ուղղված է նրան, որպեսզի ընդլայնվի ռուսական բանակի ազդեցությունը, որը այժմ ունի միայն ռազկայան Տարտուսում և օդանավակայան Լաթաքիայի մերձակայքում: Նա ցանկանում է դուրս մղել ամերիկացիներին, կրկին օրինականացնել ՌԴ-ի դիրքերը՝ հետղրիմյան իրավիճակից հետո՝ դարձնելով ՌԴ-ը անփոխարինելի Սիրիայում:

Պուտինի առաջարկությունն ակնհայտ է. "Դարեցրեք պատերազմել Ասադի դեմ, ընկալեք ՌԴ-ը որպես խոշոր խաղացող և համակերպվեք ՌԴ-ի, Իրանի և "Հզբոլահի" տարածաշրջանային հեգեմոնիայի հետ: Մենք կգնանք բոլորից առաջ և կգլխավորենք պայքարը "Իսլամական պետության" դեմ", փոխանցում է The Washington Post-ը:

"Ինչպես քիմիական զենքի շուրջ ստեղծված աղետալի վիճակի դեպքում, այս անգամ էլ Պուտինը մտնում է խաղի մեջ և փրկում է իրավիճակը: Եթե մենք գնանք դրան, ՌԴ-ը կդառնա անփոխարինելի գործընկեր: Սկզբից անհրաժեշտ կլինի համակարգել մեզ հետ ռազմական և դիվանագիտական քայլերը, մենք համաձայնվել են Սիրիայում ռուսական ուժերի ավելացման հետ: ՌԴ-ի մեկուսացումը՝կապված Ուկրաինայի պատերազմի հետ, կդադարեցվի և Իրանի հետ միասին այն կդառնա տարածաշրջանային արբիտր", - ասված է հոդվածում: