22.11.2024
Վերլուծաբան. Մոսկվան ԻՊ-ի դեմ կոալիցիա է ստեղծում Սիրիայի և Իրանի հետ
prev Նախորդ նորություն

Փորձագետներ. ԱՄՆ-ը փոխում է իր դիրքորոշումն Ասադի հանդեպ ՌԴ-ի ազդեցության ուժեղացման ֆոնին

Վաշինգտոնը տրամադրված է բանակցային գործընթացի սիրիական հակամարտության քաղաքական լուծման համար՝ կոչ անելով ՌԴ-ին ու Իրանին միջնորդի դերում հանդես գալ նախագահ Բաշար Ասադի հետ երկխոսությունում:

Մերձավորարևելյան հարցերով վերլուծուբան Թեոդոր Կարասիկը հայտարարել է, որ ԱՄՆ-ը որոշել է նստել բանակցային սեղանի շուրջ, այն բանից հետո, երբ Կրեմլը սկսեց ուժեղացնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում:

Փորձագետը կարծում է, որ այդ քայլին Օբամայի վարչակազմին դրդում է Քերրին, սակայն հանդիպում է կտրուկ հակազդեցության ոչ միայն Վաշինգտոնի ազդեցիկ մարդկանց շրջանում, այլ անգամ պետքարտուղարությունում, փոխանցում է Gazeta.ru կայքը:

Մոսկվայի նկատմամբ Վաշինգտոնում առկա գործողությունների երկու ուղղությունների մասին է նշել նաև Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի ղեկավար Ֆյոդոր Լուկյանովը: Նրա խոսքով, այդ խմբի մի մասը կտրականապես դեմ է Սիրիայում Մոսկվայի ցանկացած ազդեցությանը, սակայն մյուս մասը տրամադրված է համագործակցության. գոյություն ունի այդպիսի բանակցային երկընտրանք:

Սիրիայի հարցում ամերիկյան դիրքորոշման որոշակի մեղմացման մասին է խոսում Քերրի հայտարարությունն այն մասին, որ չնայած ԱՄՆ-ը կրկին պահանջում է Ասադի հեռացումը, սակայն չի պնդում, որ դա տեղի ունենա անմիջապես:

Լուկյանովը նշել է, որ դա առաջին անգամ է հայտարարվում այդքան բարձր մակարդակով, սակայն ընդգծել՝ ԱՄՆ-ի ներկայացուցիչները կուլուարներում վաղուց հայտարարում էին, որ չեն պահանջում Ասադի անմիջական հեռացումը: «Նախապայման դա չի հանդիսանում. դիրքորոշում փոխվել է»,-կարծում է փորձագետը: