22.11.2024
Քրդերի ցեղասպանությունը Թուրքիայում. Ինչո՞ւ է լռում աշխարհը և Հայաստանը
prev Նախորդ նորություն

Վերլուծաբան. Մոսկվան ԻՊ-ի դեմ կոալիցիա է ստեղծում Սիրիայի և Իրանի հետ

ՌԴ-ն ավելի վճռական է գործում Մերձավոր Արևելքում և Միջերկրական ծովում, ինչն անակնկալ էր Արևմուտքի համար: Այդ մասին Foreign Affairs-ի իր հոդվածում գրում է վերլուծաբան Դմիտրի Ադամսկին:

Ռուսական քաղաքականության հիմնական ուղղությունները տարածաշրջանում, ըստ նրա, կայանում են իսլամիստներին զսպող բուֆերային գոտու ստեղծման, զենքերի առաքման, ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության, Միջերկրական ծովում իր ազդեցության ամրապնդման մեջ, այդ թվում տեղի քրիստոնեական համայնքների շրջանում: Դրանում Մոսկվան հաջողություններ է գրանցում՝ դառնալով ազդեցիկ խաղացող տարածաշրջանում:

Վերլուծաբանը նշել է, որ ոգևորվելով իր հաջողություններով՝ Մոսկվան շարունակելու է ամրապնդել իր դիրքերը տարածաշրջանում: Նրա խոսքով, հիմնական նպատակը կայանում է "Իսլամական պետության" դեմ պայքարը, որն իրական սպառնալիք է ՌԴ-ի համար: Ըստ նրա, չի բացառվում, որ Մոսկվան ստիպված կլինի ստեղծել սեփական կոալիցիան "Իսլամական պետության" դեմ պայքարում, որի մեջ կմտնեն Սիրիան, Իրանը, Հզբոլահը և այլ ուժեր, որոնք պայքարում են իսլամականների հետ:

Նրա խոսքով, դա ՌԴ-ի համար կստեղծի տարածաշրջանային հակամարտությունները կարգավորող մասնագետի և վստահելի դաշնակցի իմիջ՝ ի տարբերություն Վաշինգտոնի, որը չի շտապում լուծել իր իսկ ստեղծված խնդիրները:

Վերլուծաբանը նշել է, որ ռուսական նավատորմը մոտակա տարիներին կսկսի խաղալ զգալի դեր Միջերկրական ծովում՝ ՌԴ-ի նոր ռազմական դոկտրինի համապատասպան: Նա հավելել է, որ մոտակա տարիներին ռուսական ծովային քաղաքականությունը կդառնա ավելի հավակնոտ և կբարձրացնի նրա դերը Միջերկրականում ծովում սառը պատերզամի ժամանակներից ի վեր չգրանցված բարձունքների: