Քրդերի ցեղասպանությունը Թուրքիայում. Ինչո՞ւ է լռում աշխարհը և Հայաստանը
Քանի դեռ թուրքական բանակը շարունակոմ է ագրեսիան Իրաքի դեմ, իսկ Սիրիայում որոշ ուժեր ահաբեկչություններ են իրականացնում քրդաբնակ և հայաբնակ Հասեքեի և Հալեպի շրջաններում, Թուրքիայում վերջերս ճնշված Շիրնակի հանրապետության տարածքում արյունալի ողբերգություն է տեղի ունենում: Եվ եթե Շիրնակում ամեն ինչ սահմանափակվում է քուրդ ակտիվիստների ձերբակալություններով և վայրենի ծեծով, ապա նույն նահանգի Ջիզրե քաղաքում իրականացվում է տեղի բնակչության զանգվածային կոտորած:
Այդ քաղաքում հունիսին Թուրքիայի խորհրդարական ընտրություններում ընտրողների 85%-ն քվերարկեց քրդամետ Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության օգտին: Սեպտեմբերի 4-ին այդ քաղաքն շրջափակման մեջ վերցվեց է թուրքական բանակի և ոստիկանության ուժերով: Քրդերը դա անվանում են շրջափակում: Թուրքական պաշտոնական անձինք պարեկային ժամ կամ հատուկ գործողություն:
Մեկ շաբաթվա շրջափակման արդյունքում Ջիզրեյում զոհվեցին տասնյակ մարդիկ՝ այդ մասին հայտարարել են և՛ քուրդ, և՛ թուրք պաշտոնյաները: Թուրք պաշտոնյաները զոհվածներին անվանում են Քրդական բանվորական կուսակցության մարտիկներ: Քրդերը՝ քաղաքացիական բնակչություն: Սեպտեմբերի 11-ին Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության առաջնորդ և Դիարբեքիր քաղաքի քաղաքապետ Սելահեդդին Դեմիրթաշը հայտարարեց, որ ներկայացրել է զոհված քրդերի ցուցակները:
«Եթե նրանցից որևէ մեկը Քուրդիստանի բանվորական կուսակցության մարտիկ է, ես պատարստ եմ հրաժարական տալ»,-նշել է նա:
Թուրք պաշտոնյաները դեռևս լռում են: Նրանք ֆորմալ աջակցում են ահաբեկչության դեմ պայքարին: Ահաբեկիչները, նրանց կարծիքով, Քուրդիստանի բանվորական կուսակցության մարտիկներն են, որոնք պայթեցնում և կրակում է թուրք զինվորականների վրա, քանի որ նրանք պաշպանում են Էրդողանի վարչակարգը, իսկ Էրդողանի վարչակարգը օգնում է "Իսլամական պետության" ահաբեկիչներին, որոնք սպանում են քրդերին Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում:
Արևմուտքը, ինչպես նաև ռուսական ԶԼՄ-ները, հիմնականում լռում են: Համաշխարհային մամուլը ևս լռում է Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ: Էրդողանի վարչակազմը փաստորեն ցեղասպանություն է իրականացնում Թուրքիայի տարածքում քրդերի նկատմամբ: Երկրի հիմնական քաղաքներում տեղի են ունենում քրդական ակտիվիստների ձերբակալություններ:
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Թուրքիայում վնասվել է Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցության մոտ 200 գրասենյակներ, որոնցից շատերը հրդեհվել են և այլևս ենթակա չեն վերականգնման: Դեմիրթաշն իր կողմնակիցների հետ փորձել է մտնել Ջիզրե՝ նրանց մուտքն արգելափակել են թուրքական ոստիկանությունը և զինվորականները: Թուրքիայի ՆԳՆ-ի հայտարարության մեջ ասված է. «Մեզ համար կարևոր է պահպանել մեր քաղաքացիների կյանքը, այդ թվում և պատգամավորների: Եթե պատգամավորները մտնեն Ջիզրե, դա կարող է լինել սադրանքի պատճառ, և մենք չենք կարող ապահովել պատգամավորների անվտանգությունը, դրա համար մենք չենք կարող նրանց թույլ տալ մտնել քաղաք»:
Դրանից բխում է, որ Ջիզրեյում կոտորածները դեռ չեն ավարտվել և թուրքական բանակին որոշ ժամանակ դեռ հարկավոր կլինի հետքերը մաքրելու համար: Ի նշան բողոքի քուրդ պատգամավորները նստացույց են իրականացնում քաղաքի մուտքի մոտ գտնվող անցակետի մերձակայքում: Քաղաքում և մերձակայքում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկատվությունը տեղ է հասնում միայն սոցցանցերի միջոցով: Այն գրեթե անհնար է ստուգել: Սակայն հայտնվող տեղեկատվությունը ցնցող է:
Ոչ պակաս ողբերգական իրադարձություններ են տեղի ունենում քրդաբնակ Յուկսեկովա քաղաքում: Տեսանյութում ֆիքսված է թուրքական ինքնաձիգ հրանոթների հարվածները բազմահարկերի ուղղությամբ, որտեղ իբր թե թաքնվում են քուրդ անջատողականները: Ջիզրեյում և Յուկսեկովայում քուրդ զոհերի ճշգրիտ թիվը անվանել անհնար է տեղեկատվության սահմանափակության պատճառով, սակայն կասկած չկա, որ զոհերի թվում շատ են քաղաքացիական անձինք, այդ թվում կանայք և երեխաներ:
Թուրքիայի ՆԳ նախարար Սելամի Ալթինոկը հայտարարել է, «30-32 ահաբեկիչների ոչնչացման մասին»: Իշխանությունները հայտարարում են 11 վիրավոր ոստիկանների և 4 խաղաղ բնակիչների մասին, ինչպես նաև 30 ոչնչացված արգելապատնեշների մասին: Քրդերը սոցցանցերում հրապարակում են զոհված խաղաղ բնակիչների ցուցակները: Իշխանությունները, չուզենալով հաստատել են մեկ զոհված խաղաղ բնակչի մասին լուրը:
Ողբերգական իրադարձությունների մասին, որոնք տեղի են ունենում Ջիզրեյում, փաստում է նաև Քրդստանի ազգային կոգրեսի՝ Կոնգրա-Գել տարածած հայտարարությունը, որտեղ կոչ է հնչեցվում Քրդստանի, Թուրքիա և Եվրոպայի ժողովուրդներին հանդես գալ Ջիզրեյում տեղի ունեցող զանգվածային սպանությունների դեմ: Հայտարարության մեջ նշվում է. «Ինչպես և խորհրդանշական Կոբանիում, որտեղ Իսլամական պետությունը պարտություն է կրել, այնպես էլ Ջիզրեն պետք է դառնա այն վայրը, որտեղ Արդարություն և զարգացում կուսակցության պատերազմի կեղտոտ քաղաքականությունը նույնպիսի պարտություն պետք է կրի»:
Քուրդ ժողովուրդը կառուցում է ինքնակառավարման սեփական մոդելը և ինքնապաշտպանությունը՝ ՞Արդարություն և զարգացում" կուսակցության պետության դեմ, որը չի ցանկանում լուծել քրդական հարցը և շեշտը դնում է 90-ական թթ,-ի կեղտոտ պատերազմի վրա: Հայտարարությունը հետաքրքիր է դիվանագիտական առումով՝քրդերը հերքում են թուրքական պետականությունը, սակայն ընդնումում են կուսակցական և քաղաքական պայքարի սկզբունքները: Խելաղի մարտավարական մանևր, որը հերքում է թուրքական սահմանների անքակտելիությունը:
Սակայն կպահպանվի արդյոք Թուրքիան այսօրվա սահմաններում և ունիտար տեսքով՝դա քաղաքական այլ հարթություններ հարց է:Արձագանքների և քաղաքական գնահատականների բացակայությունը՝այսօր հաշվի առնելով Սիրիայում և Իրաքում տարբեր ցեղասպանությունները, շատ կարևոր է դառնում: Արևմուտի, Իսրայելի, Պարսից ծոցի արաբական երկրների նրանց սատելիտների լռությունը հասկանալի է՝անհնար է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի տապալման գլխավոր դաշնակից Թուրքիային մեղադրել քրդերի ցեղասպանության մեջ:
Ի վերջո, Էրդողանը Արևմուտքի համար՝Ասադը չէ, դա մեծ դեմոկրատ է և Արևմուտքի օգնականը Մերձավոր Արևելքի և մահմեդական աշխարհի վերաֆորմատավորման գործում: Եվ ոչ մեկին չի հետաքրքրում, որ գոյություն ունեն ապացույցներ այն մասին, Ջիզրեյում և Յուսեկովայում սպանելով քրդերին թուրք զինվորականները հաճախ սպանությունները ուղեկցում են՝«Քրդեր՝թող այժմ հայերը հպարտանան ձեզանով արտահայտությամբ»: Քրդերի ցեղասպանությունը Թուրքիայում տարածքում՝Ջիզրեյում և Յուկսեկովայումէ տեղի ունենում:Հաշվի առնելով Իգդիրում տեղի ունեցող իրադարձությունները հավանաբար պետք է սպասել քրդերի ոչնչացում նաև Իգիդիրում, այսիսնքն Հայաստանի և Իրանի սահմանի մոտ: Անջատողականների հետապնդելու անվան տալ թուրքերը ներխուժում են Սիրիա կամ Իրաք, օգտագործելով այն հանգամանքը, որ սիրիացի և իրաքցի ուժայինները սպացված են պատերազմով Իսլամական պետության հետ և այլ ջիհադական կազմակերպությունների դեմ, որոնք ստեղծվել են Անկարայի աջակցությամբ:
Ամենավատn այն է, որ լռում է Հայաստանը: Լռում են նրա իշխանությունները, լռում է Հայ եկեղեցին: Լռում է խորհրդարանը, կառավարությունը, քաղաքական կուսակցությունները, ԱԳՆ-ը, տարբեր փորձագետներ, որոնք հաճույքով մեկնաբանում են տարբեր միջազգային իրադարձություններ, բացի նրանից, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներսում կամ սահմանների մոտ: Լռում է և Հայաստանի նախագահը, չնայած հենց քրդերը առաջին արյունահեղությունից հետո հայտարարել են, որ ամեն ինչ կրկնվում է: Այն, ինչ տեղի էր ունեցել 20-րդ դարում, այս անգամ թուրքերը սկսել են քրդերից:
Անթույլատրելի է, որ Երևանը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին չի տեսնում նոր ցեղասպանությունը, որը տեղի է ունենում հենց նույն Արևմտյան Հայաստանում: Տրամաբանոթյունը հուշում է, որ հայկական պետությունը, հայ քաղաքական գործիչներն պետք է առաջնորդնեն աշխարհում այն մարդկանց, որոնք շեշտադրելով քրդերի ցեղասպանությունն աշխարհին կհիշեցնեն Օսմանյան Թուրքիայում 20-րդ դարի սկզբի Հայոց ցեղասպանության մասին: