11.09.2026
Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կայցելի Հայաստան
prev Նախորդ նորություն

ԱԱԾ տնօրենին չեմ ճանաչում, երբեք չեմ զանգահարել․ Քոչարյանին կալանավորած դատավոր

Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը բավարարած՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի առնչությամբ։


Նա նշել է, որ ԱԱԾ տնօրենին անձամբ չի ճանաչում, նրան երբեք չի զանգահարել, հայտնում է, ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:


«2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային խոսակցու­թյունը՝ իմ կողմից խափանման միջոց ընտրելու հետ կապված միջնորդության քննության առնչությամբ: Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ես ՀՀ ԱԱԾ տնօրենին անձամբ չեմ ճանաչում, նրան չեմ զանգահարել և նրա հետ երբևիցե որևէ հեռախոսային խոսակցություն չեմ ունեցել», - նշված է հայտարարության մեջ:


Ավելի վաղ, համացանցում տարածվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի՝ Մարտի 1-ի գործի վերաբերյալ գաղտնալսված հեռախոսային ձայնագրությունը, որտեղ Վանեցյանն ասում էր, որ իրեն է զանգել
դատավորը:


«Դե մի քիչ վախեցած է, ասացի՝ մի հատ նայի ամբողջ գործը, Հրաչ, հա՞, Հրաչ է անո՞ւնը... Մի խոսքով՝ դատավորը, ով որ պետք է կալանքը տա, ասել եմ՝ դուխով: Ասաց՝ մի հատ գործը նայեմ, պարոն Վանեցյան, զանգեմ զեկուցեմ: Ասացի՝ նայիր հիմքերը, բայց կալանքը ուզես-չուզես պետք է տաս», - մասնավորապես ասել էր նա հեռախոսազրույցում:

ԱԺ-ն ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման հարցով Քննիչ հանձնաժողով կստեղծի
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ