25.11.2024
Փորձագետ. Հակաիգիլյան կոալիցիան անարդյունավետ է առանց Սիրիայի
prev Նախորդ նորություն

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան. Կողմերը պետք է նվազեցնեն լարվածությունը շփման գծում

Հույս ունեմ, որ կողմերը կանեն նրանցից կախված ամեն հնարավորը, որպեսզի նվազեցնեն լարվածությունը, ինչի հետևանքով խաղաղ քաղաքացիներ են զոհվում: Այդ մասին պատասխանելով ԱՊԱ-ի ղարաբաղյան հակամարտության գոտում սահմանային լարվածության մասին հարցին նշել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Նա նշել է, որ շփման գծում լարվածության աճի հետևանքով մարդիկ են զոհվում երկու կողմից: «Վերջերս ես բանակցություններ եմ վարել Ադրբեջանում մարդկանց հետ, ովքեր ինձ ասել են, որ հայերն ու ադրբեջանցիները հարյուրավոր տարիներ խաղաղության մեջ են ապրել: Շատերը հույս ունեն, որ այդ ժամանակները կվերադառնան: Դա կախված է նաև արտաքին գործոններից»,-նշել է դեսպանը:

Դեսպանը մեկնաբանել է նաև Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման անցկացման հնարավորությունը: «Ես կարդացել եմ այդ մասին: Ինձ հայտնի է, որ համանախագահները աշխատում են Նյու-Յորքում ԱԳ նախարարների հանդիպման կազմակերպման համար: Հիմնական նպատակն է, իհարկե, աջակցել Ադրբեջանին և Հայաստանի՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,-նշել է նա: