29.03.2024
Գերմանիան Վրաստանին 150 մլն եվրո կհատկացի գազի պահուստարանի կառուցման համար
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջան իմ մուտքի արգելքը չի բխում ժողովրդավարության սկզբունքներից․ Վայլեր

Պաշտոնական Բաքվի որոշումը՝ արգելել Բունդեսթագի պատգամավորի՝ կանցլերի պաշտոնական պատվիրակության անդամի մուտքն Ադրբեջան, իր ազդեցությունը կունենա գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա: Այսօր այս մասին, «Ազատության» հետ զրույցում, ասաց ինքը՝ Ալբերտ Վայլերը:


Վայլերն ընդգրկված էր կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած պատվիրակության կազմում, սակայն Գերմանիայի կանցլերի հարավկովկասյան այցի նախօրեին պաշտոնական Բաքուն արգելեց նրան մուտք գործել Ադրբեջան, պատճառաբանելով, թե նա ժամանակին այցելել է Ղարաբաղ՝ առանց Բաքվի թույլտվության: Վայլերը մնաց Երևանում, իսկ գերմանական պատվիրակությունը Բաքու մեկնեց առանց նրա:


«Այո, դա անդրադառնալու է գերմանա-ադրբեջանական հարաբերությունների վրա, այն միանշանակ իր ազդեցությունն է ունենալու: Եվ եթե հետևել եք՝ գերմանական ԶԼՄ-ների միջոցով արդեն իսկ այդ ազդեցությունը նկատելի է դառնում»,- ասաց գերմանացի պատգամավորը:


Ըստ Վայլերի, պարզ չէ, թե նման քայլով Ադրբեջանն ինչ ուղերձ է ցանկանում հղել: «Այդ մասին պետք է հարցնել Ալիևին։ Ալիևը խոչընդոտում է երկխոսությունը՝ արգելելով այն մարդկանց մուտքն Ադրբեջան, ովքեր եղել են Լեռնային Ղարաբաղում: Որպեսզի համապարփակ պատկերացում կազմեմ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ, ես պետք է ծանոթանամ ոչ միայն հայկական տեսակետներին, այլև պետք է այցելեմ Ադրբեջան ու այնտեղ լսեմ մարդկանց տեսակետը, ներկա լինեմ քննարկումներին: Ինձ զրկեցին այդ հնարավորությունից։ Արգելել իմ մուտքն Ադրբեջան այն պատճառով, որ եղել եմ Լեռնային Ղարաբաղում, դա չի բխում ժողովրդավարության սկզբունքներից»:


Պատգամավորի խոսքով՝ որևէ պատճառ չկա, որպեսզի ինքը կրկին չայցելի Ստեփանակերտ, թեև իր նոր այցելության հստակ ժամկետներ դեռևս չկան: «[Պաշտոնական Բաքվի այս որոշմանը] Գերմանիայի իշխող ուժի ներսում տարբեր էին արձագանքները: Մասնավորապես, պահպանողականներն ասացին, որ պետք է չեղարկել Անգելա Մերկելի այցն Ադրբեջան: Կային այնպիսիք, ովքեր նշեցին՝ եթե չգնանք Ադրբեջան, կզրկվենք ղարաբաղյան հարցի կարգավորմանը մասնակցություն ունենալու հնարավորությունից, իսկ Գերմանիան աջակցում է այդ խնդրի խաղաղ կարգավորմանը: Ուստի՝ մենք պետք է գնանք: Խոսեցի նաև կանցլեր Անգելա Մերկելի հետ, ի վերջո որոշեցինք գնալ Բաքու, խոսել, որպեսզի ցույց տանք, որ շահագրգռված ենք ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորմամբ»,- ասաց Վայլերը:


Անդրադառնալով երեկ Երևանում կայացած հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններին, Ալբերտ Վայլերն ասաց, թե գերմանական պատվիրակության կազմում արձագանքը «միայն դրական է»:


«Համատեղ գործողությունների ծրագրին ամբողջությամբ դեռ ծանոթ չեմ, սակայն երկու կարևոր կետ կա, որոնց կցանկանայի անդրադառնալ: Առաջին՝ աջակցություն Հայաստանին՝ Սիրիայից եկած փախստականների հարցում, որպեսզի այստեղ ավելի լավ հոգ տանեն այն մարդկանց մասին, ովքեր եկել են Սիրիայից: Երկրորդ՝ տնտեսական համագործակցությունը: Այս երկու կետերը, թերևս, կլինեն այդ համատեղ գործողությունների կարևոր հենասյուները», - հավելեց նա:

Մենք առաջարկում էինք այլ թեկնածուներ, բայց չլսեցին. Լուկաշենկոն` Խաչատուրովի գործի մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար