23.11.2024
Ադրբեջանի գազն ավելի թանկ է, քան ռուսականը. Մերկել
prev Նախորդ նորություն

Գերմանիան Վրաստանին 150 մլն եվրո կհատկացի գազի պահուստարանի կառուցման համար

Գերմանիայի վերակառուցման և զարգացման բանկը Վրաստանի 150 մկլն եվրո է հատկացրել, որն ուղղվելու է երկրում գազի առաջին պահուստարանի կառուցմանը: Այս մասին հայտնում է Թբիլիսիում Գերմանիայի դեսպանատունը:


Նշվում է, որ համապատասխան համաձայնությունները ձեռք են բերվել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Վրաստան կատարած այցի շրջանակներում:


Նշվում է, որ ներդրումների ընդհանուր ծավալը կկազմի 220-250 մլն եվրո, իսկ Վրաստանի տարածքում առաջին ստորգետնյա գազի պահուստարանի կառուցմանը կհատկացվի վարկ 150 մլն եվրոյի չափով: 


Նշենք, որ Անգելա Մերկելը Վրաստանում էր նախօրեին, իսկ այսօր նա ժամանել է Հայաստան: