29.03.2024
Անգելա Մերկելը ժամանել է Թբիլիսի
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Ադրբեջանի գազն ավելի թանկ է, քան ռուսականը. Մերկել

Գերմանիան չի կարող «ոչ» ասել Ռուսաստանին էներգակիրների մատակարարման հարցում: Այս մասին Թբիլիսիում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ նշելով, որ Եվրոպան ռուսական գազի այլընտրանք չունի:


«Անգամ սառը պատերազմի տարիներին Եվրոպան և Ռուսաստանը, այն ժամանակ՝ ԽՍՀՄ-ը, այդ ոլորտում ունեին շատ խորը համագործակցություն: Մենք չենք կարող ասել ոչ Ռուսաստանի հետ գազի և նավթի մատակարարման հետ համագործակցությանը», — պարզաբանել է նա, գրում է haqqin.az-ը:


Անդրադառնալով Ադրբեջանից գազի մատակարարումներին, Մերկելը նշել  է, որ Բերլինը հնարավորություն չունի գազ գնել այդ երկրից այն գնով, որով ստանում է ՌԴ-ից:  


«Եվրոպայի համար ավելի մատչելի է ռուսական գազ գնելը, քան այլ երկրներից», – հավելել է նա:


Նույն հանդիպմանը Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Եվրոպան ու ՆԱՏՕ-ն Ռուսաստանին թշնամի չեն:  Նա նշել է, որ ՌԴ-ն համաշխարհային կարևոր նշանակություն ունի և Գերմանիայի կարևոր է լավ հարաբերություններ ունենալ այդ երկրի հետ: 

Գերմանիան Վրաստանին 150 մլն եվրո կհատկացի գազի պահուստարանի կառուցման համար
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար