21.04.2025
Վրաստանի որոշ բնակիչներ չգիտեն ինտերնետն ինչ է. հարցում
prev Նախորդ նորություն

Թեհրանն ու Բաքուն տնտեսական զարգացման կենտրոն կհիմնեն

Թեհրանն ու Բաքուն ծրագրել են իրանա-ադրբեջանական տնտեսական զարգացման կենտրոն ստեղծել, ինչի մասին Trend գործակալության հետ զրույցում պատմել է Իրանի տրանսպորտի ու լոգիստիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Մուհամեդ Էյղարլուն:


«Տնտեսական զարգացման կենտրոն ստեղծելու որոշումը կայացվել է վերջերս երկու երկրների ներկայացուցիչների միջև առևտրի թեմայով համատեղ հանդիպման շրջանակում»,- մանրամասնել է պաշտոնյան:


Նա ընդգծել է, որ նման կենտրոն նախկինում ստեղծվել է նաև Իրանի ու Իրաքի միջև ու շատ լավ արդյունք է տվել:


Էյղարլուն նկատել է, որ Ադրբեջանը կարող է հանդես գալ իրանական ապրանքների՝ այլ երկրներ արտահանման համար որպես տեղափոխման կետ:

ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությունը կբերի սարսափելի հետևանքների. Մեդվեդև
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան