24.11.2024
Հայաստանը ՀԱՊԿ երկրներին առաջարկել է սկսել գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց
prev Նախորդ նորություն

Գտնելու ենք Բերիաներին. Վիկտոր Սողոմոնյանը պահանջում է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը կեղծ է որակում Քոչարյանի նկատմամբ “Մարտի 1”-ի գործով առաջադրած մեղադրանքը եւ պահանջում անհապաղ ազատ արձակել նրան:


Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը։ Քոչարյանը կալանավորված է 2 ամսով։


Քոչարյանը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների քրգործում։ Նրան, ՀԱԿՊ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ու պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ։


«Կեղծ մեղադրանքներով դրվել է հստակ նպատակ՝ պարզապես հասնել Քոչարյանի կալանավորմանը: Դուք մտածո՞ւմ եք հիմա մարտի 1-ն են բացահայտում: Բացարձակապես, ուղիղ հետապնդում է իրականացվում»,-ընթացող ասուլիսում հայտարարեց նա՝ հավելելով, որ այս ճանապարհը տանում է ոչ մի տեղ, տասը զոհերի սպանության հանգամանքների բացահայտումն ակնհայտ կերպով դրված չէ գործում:


Նրա խոսքով, այս գործում դրված է անձնական ու քաղաքական հաշվեհարդարի նպատակ:


«Մի քանի հոգնած ՀՀՇ-ականներ կան, որ ասում են, Քոչարյանը բանակը ներքաշում էր քաղաքական գործընթացների մեջ: Ներողություն, էդ ո՞վ էր բանակը, պաշտպանության փոխնախարարներին ներքաշում քաղաքական գործընթացների մեջ, էդ ո՞վ էր «Երկրապահ»-ին ներքաշում, իսկ էդ մարդիկ հիմա ուր են: Հիմա մենք խոսո՞ւմ ենք, շուշուտ արեք, արագ-արագ Քոչարյանին կալանավորե՞ք, մենք նայե՞նք , ուրախանա՞նք: Սրա մասին ենք խոսո՞ւմ»,-ասաց Սողոմոնյանը, գրում է Պանորաման:


Նրա խոսքով, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին զինված ուժերը ցուցարարների հետ չեն բախվել։ «Տեղի ունեցան զանգվածային անկարգություններ, նախագահը ստորագրեց արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիր, որով իրավունք ուներ զինված ուժերն օգտագործել անվտանգությունն ապահովելու համար։ Չկա գեթ մեկ վիրավոր զինվոր», - ասել է Սողոմոնյանը։


Նրա խոսքով, բերիաներ կան, որ կենտրոնացել են Քոչարյանի վրա: «Մեզ մնում է պարզել Բերիան ով է, ու ես վստահեցնում եմ՝ գտնելու ենք, և պատժվելու է: Չի անցնելու, նախագահն ազատ է արձակվելու, իրեն ապօրինի հետապնդողները պարտվելու են», - ասաց նա:


Սողոմոնյանի խոսքով, անցած տարիների ընթացքում իբր ստեղծել են ինչ-որ հասարակական ակնկալիք, որ Քոչարյանը մեղավոր է, քանի որ նա մեղքը բարդելու համար հարմար թիրախ էր:


«Սա անհեթեթություն է: Վստահ եմ, որ հասարակությանը սպասվում են շատ հետաքրքրիր բացահայտումներ, որովհետև այս գործն այպես չի կարող մնալ: Վստահ եմ, որ հասարակության մի մասն առնվազն հասկանալու է, որ տասը տարի իրեն մոլորեցրել են, կեղծ փաստեր են բերել: Ցավում եմ, որ հասարակության մի հատված դարձել է պրիմիտիվ պրոպագանդայի զոհ»,-ասաց նա: