Յուրի Խաչատուրովը վճարել է 5 մլն դրամ գրավը և ազատ արձակվել
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով "մարտի 1-ի գործով" մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի ն տապալել է սահմանադրական կարգը, ազատ է արձակվել։
Ինչպես հայտնեց նրա փաստաբան Միհրան Պողոսյանը, Խաչատուրովի համար կեսգիշերից հետո վճարվել է սահմանված 5 մլն դրամ գրավը։ Առանց լիազոր մարմնի թույլտվության Խաչատուրովը չի կարողանա երկրից բացակայել։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ “մարտի 1-ի” գործով պաշտոնապես մեղադրանքներ են առաջադրվել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, 2008 թ-ի արյունալի իրադարձությունների ժամանակ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանին եւ այդ ժամանակ ՊՆ Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովին, որն այժմ հանդիսանում է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը: Քոչարյանը հուլիսի 27-ի գիշերը դատարանի որոշմամբ կալանավորվեց, իսկ Հարությունյանն այս պահին Հայաստանում չէ, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: