24.11.2024
Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը «ծայրաստիճան մտահոգիչ». Դավիթ Հարությունյան
prev Նախորդ նորություն

Դատարանը կալանավորեց Քոչարյանին, իսկ Խաչատուրովին գրավի դիմաց ազատ արձակեց

Մարտի 1-ի գործով մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հուլիսի 27-ի գիշերը դատարանի որոշմամբ կալանավորվեց: Միեւնույն ժամանակ նույն գործով մեղադրվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց գրավ է կիրառվել:


Կալանավորելով Ռոբերտ Քոչարյանին՝ դատարանն ասյպիսով բավարարեց նախաքննական մարմնի միջնորդությունը:


Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Արամ Օրբելյանը: Նա այլ տեղեկություններ չհայտնեց խոստանալով դետալներին անդրադառնալ վաղվա ասուլիսում:


Ռոբերտ Քոչարյանը շատ հանգիստ է արձագանքել իրեն կալանավորելու որոշմանը, հայտարարեց լրագրողերի հետ զրույցում ասաց նրա մեկ այլ պաշտպան Ռուբեն Սահակյանը: Հարցին, թե նրա համար սպասելի էր այսպիսի որոշում, պաշտպանը դրական պատասխան տվեց:


Մինչ այդ դատարանը շուրջ 7 ժամ քննում էր Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը, որին մասնակցում էր նաեւ ինքը Քոչարյանը:


Հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի գործով երեկ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:


Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: