Դավիթ Տոնոյանի որդին կծառայի Արցախում. նա զորակոչվեց
ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի որդին՝ Էդգար Տոնոյանն իր ծառայությունը կանցկացնի Արցախի Հանրապետությունում: Նա մասնակցել է վիճակահանությանը:
Հիշեցնենք, օրեր առաջ բանակ զորակոչվեց նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, ով կամավոր ցանկություն էր հայտնել ծառայել Արցախում։
Նիկոլ Փաշինյանը կոչ է արել Հայաստանից դուրս գտնվող զորակոչային տարիքի բոլոր հայերին վերադառնալ հայրենիք ու ծառայել բանակում: Նշենք, որ հունիսի 1-ից մինչև հուլիսի 10-ը ներառյալ՝ Հայաստանի Հանրապետություն է վերադարձել շուրջ 100 ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող անձ:
Ի դեպ, մամուլն այսօր անդրադարձել էր նրան, որ նոր կառավարության պաշտոնյաներից շատերը բանակում չեն ծառայել և վարչապետի նման վճռականությունը իրենց մտահոգում է: