25.11.2024
Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի թիկնապահը ներկայացել է ոստիկանություն
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն չի գնում ՌԴ ուղղությամբ և պատրաստ է համագործակցել բոլոր ուղղություններով. Քոչարյան

ՀՀ արտաքին քաղաքականության առանջահերթությունը պրոհայկական է, ու Հայաստանը կառուցում է իր հարաբերությունները հարևան պետությունների հետ՝ ելնելով սեփական շահերից: Aysor.am-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:


Նրա խոսքով՝ Հայաստանը չի գնում Ռուսաստանի ուղղությամբ։


«Հայաստանը որևէ տեղ չի գնում, գտնվում է իր տեղում, այլ բան է, որ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր ուղղություններով, այդ թվում՝ նաև Եվրոպայի հետ։ Դրա վկայությունն է ՀՀ-ԵՄ համաձայնագիրը», - նշել է նա։


Դիտարկմանը, թե հեղափոխությունից հետո սպասվում էր, որ ՀՀ-ի հետ մի շարք եվրոպական երկրներ ավելի սերտ համագործակցություն կսկեն, Շավարշ Քոչարյանն ասել է, որ ՀՀ-ն պատրաստ է համագործակցության բոլոր պետությունների հետ.


«Պատահական չէ, որ վարչապետի առաջին այցը եղել է Վրաստան։ Մեզ համար շատ կարևոր է էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները Վրաստանի հետ։ Վերջերս հայտարարվեց, որ վարչապետը հրավիրված է Իրան, հստակեցվում են դրա ժամկետները։ Պատահական չէ, որ առաջին այցերից մեկը եղել է ՌԴ։ Ճիշտ է՝ դա բազմակողմ ֆորմատ էր, բայց եղել են հանդիպումներ»։


Դիտարկմանը՝ արդյոք հեղափոխությունից հետո ՀՀ նկատմամբ ուշադրությունն ավելացել է, Քոչարյանը հավելել է .


«Ընդհանուր առմամբ Հայաստանի նկատմամբ ուշադրությունն ավելացել է բոլոր ուղղություններով, եթե դուք դատեք մամուլով, դա վերաբերում է և՛ Եվրոպային, և՛ Ռուսաստանին, և՛ ԱՄՆ-ին»։