22.04.2025
Հայաստանը ՀԱՊԿ-ում ներկայացրել է իրավիճակը Նախիջևանի սահմանին
prev Նախորդ նորություն

«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 5 մլն դրամ է նվիրաբերել «Սասնա ծռեր» խմբավորմանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 5 մլն դրամ է նվիրաբերել «Սասնա ծռեր» խմբավորմանը: Այս մասին տեղեկանում ենք «Սասնա ծռեր»-ի Facebook-յան էջից։


«Շնորհակալություն «Գագիկ Ծառուկյան» Բարեգործական Հիմնադրամին 5 մլն դրամ նվիրատվության համար, որը կծառայի քաղաքական բանտարկյալներին գրավի դիմաց ազատ արձակելուն և նրանց առողջական կարիքները հոգալուն», - ասված է  հայտարարության մեջ։


Նշենք, որ «Սասնա ծռեր»-ի շուրջ 30 անդամ 2016-ի հուլիսին զինված մուտք էին գործել ոստիկանության ՊՊԾ գունդ, գրավել այն։ Այս պահի դրությամբ նրանցից մի քանիսը ազատ է արձակվել, այդ թվում և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների անձնական երաշխավորագրերի հիման վրա:

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի թիկնապահը ներկայացել է ոստիկանություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան