25.11.2024
Էրդողանի դեմ հանրահավաքի դուրս է եկել 2,5 մլն մարդ
prev Նախորդ նորություն

Ղասեմի. ՀԳՀԾ-ն ուժի մեջ է

Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է .«Չնայած Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից ԱՄՆ-ի դուրս գալուն, այդ միջազգային համաձայնությունը շարունակում է ուժի մեջ մնալ: Շարունակվում են համագործակցությունների եղանակների շուրջ բանակցությունները»:


Բահրամ Ղասեմին մամուլի ասուլիսում ՀԳՀԾ-ի մասին ասել է, որ միջուկային համաձայնությունը գտնվում է կայուն իրավիճակում:


«ՀԳՀԾ-ից հրաժարվելով, Դոնալդ Թրամփը չկարողացավ ընդունել միազգային համաձայնության շրջանակում ԱՄՆ կառավարության հանձնառությունները», - ասել է Ղասեմին:


Նշելով, որ ԻԻՀ-ը մշտապես դատապարտել է Եմենի վրա Արաբիայի ագրեսիան, Ղասեմին հավելել է. «Միջազգային շրջանակները և եվրոպական երկրները պետք է անհապաղ քայլեր ձեռնարկեն՝ ճգնաժամին վերջ դնելու համար»: