22.11.2024
Գագիկ Ծառուկյանը հրաժարվել է ԲՀԿ-ից և հեռանում է ակտիվ քաղաքականությունից
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ի դեսպանը հետաքրքրվում է ՀՀ-ի սոցիալական բարեփոխումներով

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսին: Այդ մասին հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:

Նախարարը  շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթելով  դժվարին և պատասխանատու աշխատանքում՝  հույս է հայտնել, որ  ԱՄՆ կառավարության հետ, մասնավորապես դեսպանատան հետ, ձևավորված հարաբերությունները, հետագա փոխգործակցությունը  առավել արդյունավետ կդառնա: Դեսպան Ռիչարդ Միլսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, բարձր է գնահատել վերջին տարիներին կենսաթոշակային ոլորտում իրականացված բարեփոխումները,  հետաքրքրվել ոլորտում իրականացվող  աշխատանքներով:

Հանդիպման ընթացքում նախարար Արտեմ Ասատրանը  ներկայացրել է  երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները: Նախարարն անդրադարձել է նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգին:

Հատկանշական է, որ ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Հեֆֆերնը ակտիվորեն լոբբինգ էր անում Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների իրականացումը, որոնք երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրների առկայության պայմաններում լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ էին դնում մարդկանց վրա, ինչն էլ հանգեցրեց հասարակությունում մեծ դժգոհության ալիքի: Երկրում ծավալված բողոքի ակցիաները մեծ թափ էին հավաքել և կառավարությունը ստիպված եղավ գնալ զիջումների:

Հիշեցնենք, որ մինչև այս տարվա փետրվարին Հայաստան տեղափոխվելը, Միլսը աշխատում էր Բեյրութում: Նա Բեյրութում ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարի տեղակալն էր: Մինչ այդ նա աշխատում էր Մալթայում, Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում: 1990-ականներին Միլսը աշխատում էր Պետքարտուղարությունում և մասնագիտացել էր հետխորհրդային նոր երկրների, մասնավորապես Հայաստանի և Ադրբեջանի վրա: Ինչից հետո նրան գործուղել են ԱՄՆ-ի Սանկտ Պետերբուրգի հյուպատոսություն: