«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հայաստանում գազի ներկրման եւ տեղաբաշխման մինաշնորհ ունեցող ընկերություն, որոշել է 20 դրամով նվազեցնել գազի սակագինը անապահովների համար: Հատկանշական է, որ այս որոշումը կայացվել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունիսի 14-ին Մոսկվա կատարած այցից հետո, որի ժամանակ վերջինս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել էր նաեւ «գազային թեման»:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, հանդիսանալով Հայաստանի Հանրապետությունում բնական գազ մատակարարող լիցենզավորված կազմակերպություն, որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016թ. N333-Ն որոշման 1-ին կետի 1) «ա» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 03.11.2016թ. N1122-Ն որոշման համաձայն սոցիալապես անապահով ընտանիքների սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի սակագինը տարեկան մինչև 600 խորանարդ մետր սպառողներին վաճառվող բնական գազը վաճառել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով, ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:
Նշված սպառողները տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար յուրաքանչյուր խորանարդ մետրի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին վճարվող 100 դրամի փոխարեն 2018 թ. օգոստոսի 1-ից մինչև 2019 թ. օգոստոսի 1-ը կվճարեն ավելի ցածր՝ 80 դրամ սակագնով (20 դրամ իջեցված սակագնով):
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016թ. N333-Ն որոշման 1-ին կետի 1) «ա» ենթակետով սահմանված սակագնի փոփոխման դեպքում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հանդես կգա նոր հայտարարությամբ:
Պուտինի հետ հանդիպումից հետո Փաշինյանը RT-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ գազի սակագանի հարցը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ, դա ներհայատանյան խնդիր է: Նրա խոսքով Պուտինի հետ, քննարկումների արդյունքում եկել են այն եզարահանգման, որ դա ներհայաստանյան խնդիր է, քանի որ սահմանին Հայաստանը գազը ստանում է ցածր սակագնով, սակայն մինչ սպառողներին հասնելը, երկրի ներսում այն թանկանում է գրեթե կրկնակի անգամ: "Այս խնդիրը մենք պետք է վերլուծենք ու պարզաբանենք մեր երկրի ներսում, հարցը կապ չունի հայ-ռուսական հարաբերությունների հետ", - ասել էր Փաշինյանը՝ հավեելով, որ Հայաստանը, իհարկե, ցանկանում է գազ ստանալ ավելի ցածր սակագնով.
«Մենք հասկանում ենք, որ Հայաստանի համար սահմանված սակագինը բացառիկ էժան է, բայց մենք առավել բացառիկ սակագին ենք ուզում: Այս հարցը կքննարկենք, ու կարծում եմ, հաջողություն կգրանցենք»,-ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Հայաստանն այսօր ռուսական գազը ստանում է 1000 խմ-ի դիմաց 150 դոլարով, սակայն կապույտ հեղուկը վերջնական սպառողին է հասնում շուրջ երկու անգամ թանկ՝ 290 դոլարով։