25.04.2025
Ադրբեջանը ԵԱՀԿ առաքելությունը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր. Արցախի ԱԳՆ
prev Նախորդ նորություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն Հայաստան. Կասպշիկը հանդիպումներ է անցկացնում Արցախում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունիսի 7-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:


Հանդիպմանը քննարկվել են Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:


ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկին ընդունել է նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվող դիտարկումների կազմակերպմանն առնչվող մի շարք հարցեր։


Հունիսի 13-ին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Պակիստանը ուզում է ուղիղ ավիահաղորդակցություն հաստատել Ադրբեջանի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար