14.11.2024
Gezici Research. Էրդողանի կուսակցությունը կորցնում է ընգրողների վստահությունը
prev Նախորդ նորություն

Ղարիբաշվիլի.ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կօգնի Վրաստանի ԶՈւ-րը պատրաստել դաշինքի չափանիշներին համապատասխան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Վրաստան կայցելի օգոստոսին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝մեկնաբանելով ՆԱՏՕ-Վրաստան համատեղ կենտրոնի բացումը:
Վարչապետը նշել է, որ ուսումնական կենտրոնը բացվում է վրացի զինվորականների պատրաստվածության մակարդակը բարձրացնելու համար:


«Մեկ շաբաթից Վրաստան կժամանի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Մենք ուսումնական կենտրոն ենք բացում: Շատ սպեկուլյացիաներ են եղել այդ կենտրոնի հետ կապված, թե իբր դա ռազմական բազա է: Դա ուսումնական կենտրոն է մեր զինվորականների համար, որպեսզի մենք կարողանանք մեր զինվորականներին պատրաստենք ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: Մենք ողջունում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Վրաստան՝մեզ համար դա մեծ պատիվ է: Մենք հետևում ենք ուելսյան գագաթաժողովին ընդունված պլանին: Ինչ վերաբերվում է այդ կենտրոնին՝դա ուսումնական կենտրոն է: Այդպիսի կենտրոն մենք արդեն ունենք Վրաստանի սաչհերական բազայում»,-նշել է Իրակլի Ղարիբաշվիլին, փոխանցում է apsny.ge կայքը:

Պենտագոնի մամուլի խոսնակ Պիտեր Կուկը հայտարարել է, որ ԱՄՆ-ը 2015թ.-ին Վրաստանի ևս 20 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն կցուցաբերի՝դաշնակիցների երաշխիքների ուժեղացման ծրագրի շրջանակներում:

Այս պահի դրությամբ Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին գտնվոըմ է ԱՄՆ-ում: Նա արդեն մի շարք հանդիպումներ է ունեցել, որտեղ ամերիկացի գործընկերներին հավաստիացրել է Վրաստանի անփոփոխ ուղենիշի մասին՝անդամակցելու ՆԱՏՕ-ին, ինչպես նաև մտքեր է փոխանակել Վրաստանի տարածքում դաշինքի ուսումնական կենտրոնի բացման մանրամասների հետ կապված:

Փորձագետ Վալերի Պյակինը հայտարարել է, ՆԱՏՕ-ին անդամակցելու վրացական երազանքների կատարման համար պետք է միջազգային իրավիճակի կտրուկ սրացում:

«Նրանց այդ երազանքները հիմնվում են ԱՄՆ-ի կողմից պատերազմ սանձազերծելու վրա: Եվ քանի դեռ Եվրոպան շահագրգռված չէ նրանում, որպեսզի պատերազմը տեղափոխվի իր տարածք, Վրաստանը կշարունակի երազել»,-նշել է Պյակինը՝Sputnik ռադիոկայանի եթերում:

«Վրաստանը որպես քաղաքական և տնտեսական ինքնուրույն սուբյեկտ գոյություն չունի: Այն գոյություն ունի միայն ինչ-որ միության շրջանակներում: Եվ այդ միությունը ԱՄՆ-ի հետ է, որը Վրաստանին վերապահել է Կովկասում ՌԴ-ի դեմ գործող տարանի դեր», - հավելել է նա:

Ջեյմս Ապատուրայ. Վրաստանում ՆԱՏՕ-ի կենտրոնը ուղղված չէ Ռուսաստանի դեմ
Հաջորդ նորություն next
 Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը
14.11.2024
Գուրգեն Արսենյանը մասնակցել Է ՌԴ ԱԳ նախարարի և ՀԱՊԿ երկրների դեսպանների հանդիպմանը