13.01.2025
Վրաստանը շտապում է ՆԱՏՕ առանց Անդամակցության գործողությունների ծրագրի
prev Նախորդ նորություն

Gezici Research. Էրդողանի կուսակցությունը կորցնում է ընգրողների վստահությունը

Թուրքական հետազոտական Gezici Research ընկերության վերջերս իրականացված հարցումը ցույց է տվել, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը կորցնում է ընտրողների վստահությունը: Այսպես, եթե հունիսի 7-ի ընտրություններին կուսակցության համար իրենց ձայներն են տվել ընտրողների 40,8%-ը, ապա օգոստոսի սկզբին նրանց համար պատրաստ է քվեարկել 39,2%-ը: Փոխանցում է mk-turkey.ru կայքը:

Gezici Research ընկերության ղեկավար Մուրատ Գեզիջիի խոսքով, կառավարամետ ԶԼՄ-ները հրապարակում են հարցումներ, որոնք էլեկտորատի մեծ աջակցություն են ցուցադրում դեպի Արդարություն և զարգացում կուսակցությունը, ինչը հանդիսանում է մտածված ռազմավարությունը՝ընտրողների մոտ կուսակցության դրական և հաջողակ իմիջ ձևավորելու համար:

Ընդգծելով ընտրողների բարձր ակտիվության կարևորությունը Գեզիջի նշել է, որ էլեկտրոտարի 17%-ը չի մասնակցել ընտրություններին և նրանցից 60-65%-ը աջակցում է Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը: Նա նաև պնդում է, որ եթե նրա բոլոր աջակիցները մանսակցեն ընտրություններին, ապա Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը կստանա ձայների 28-29%-ը:

Գեզիջին նաև նշել է, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը ունի երկու ռազմավարություն՝ընտրություններում իր դիրքերն բարելավելու համար: Առաջինը՝Արդարություն և զարգացում կուսակցությունը պետք է իր կողմ գրացի Ազգայնական շարժում կուսակցության ձայների 25%-ը, որպեսզի թույլ չտա նրանց անցնել 10%-ոց շեմը: Երկրորդ՝համոզել Ժողովրդա-հանրապետական կուսակցության էլեկտրորատին, որ Արդարություն և զարգացում կուսակցությունը նախնախան հարցումների համաձայն անվիճելի առաջատարն է, ինչը պետք է ապահովի ցածր մասնակցություն Ժողովրդա-հանրապետական կուսակցության մոտ:

Նրա խոսքով, երկրի արևելքում բռնության և լարվածության աճը՝հիմնականում քրդերով բնակեցված տարածքներում, բացասաբար չի ազդելու Ժողովուրդներ դեմոկրատիայի կուսակցության վրա:
«Քրդերի մեծամասնությունը, որոնք կազմում են Թուրքիայի էլեկտրորատի 19%-ը, իր քաղաքական առաջնորդ է համարում կուսակցության համանախագահ Սելահեդդին Դեմիրթաշին, այլ ոչ թե ահաբեկչական Քրդական բանվորական կուսակցության ղեկավարությանը»,-հավելել է նա:

Ղարիբաշվիլի.ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոնը կօգնի Վրաստանի ԶՈւ-րը պատրաստել դաշինքի չափանիշներին համապատասխան
Հաջորդ նորություն next