25.11.2024
Սոչիում հանդիպել են ՀՀ ներկա և նախկին վարչապետերը
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ի օրոք չի եղել որևէ գերատեսչություն, որտեղ չի եղել կոռուպցիա. Սփյուռքի նախարար

ՀՀ Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը մեղադրում է նախկին իշխանություններին համակարգային կոռուպցիայի համար, բայց վստահ է, որ այդ խնդիրը կարելի է հաղթահարել: Այս մասին նա հայտարարեց լրագրողներին, որոնց ուղեկցությամբ այսօր մտավ իր նոր աշխատասենյակ:


«ՀՀԿ-ի իշխանավարման օրոք չի եղել որեւէ գերատեսչություն, որտեղ չի եղել կոռուպցիա՝ սա իմ անձնական կարծիքն է: Մեր թիմը փոխել է իշխանությունը և մենք կկարողանալու ենք փոխել նաև կոռուպցիան, կեղծիքը և իսկապես շոշափելի փոփոխություններ բերել մեր պաշտոնավարման ընթացքում: Եվ մեր պաշտոնավարումից հետո նրանք, ովքեր կգան մեզ փոխարինելու, կունենան բոլորովին այլ որակի գերատեսչություններ՝ պրոֆեսիոնալ կառավարմամբ և պրոֆեսիոնալ թիմով»,- ասաց նա:


Նախարարը չբացառեց կադրային փոփոխությունները կառույցում, սակայն ժամկետների մասին որոշեց լռել: Միևնույն ժամանակ Մխիթարյանը հավաստիացրեց, որ այդ փոփոխությունները կադրային ջարդի բնույթ չեն կրելու, այլ իրականացվելու են,  հաշվի առնելով օբյեկտիվ չափորոշիչներն ու փորձը:


Հայրապետյանի խոսքով միայն Սփյուռքի նախարարությունում չէ, որ կան անելիքներ՝  երկրում անհրաժեշտ է հաստատել օրինականություն, անողոք պայքար կոռուպցիայի դեմ, պաշտպանել ներդրողների, գործարարների շահերը և այլն: Կոնկրետ իր գերատեսչության մասով էլ ասաց, որ ջանքերն ուղղված կլինեն ներգաղթ և հայրենադարձություն իրականացնելուն, սակայն դա ժամանակ  և մեծ աշխատանք է պահանջում: