28.11.2024
Ստորագրահավաքը բուռն թափով ընթանում է. Փաշինյանի թեկնածությունը կառաջադրվի այսօր
prev Նախորդ նորություն

Ի՞նչ ժառանգություն է բաժին ընկնում հաջորդ կառավարությանը. Կարեն Կարապետյանի վերջին խոսքը

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կառավարությունն այսօր վերջին նիստն է գումարել։


«Այսօր այս կազմով կառավարության վերջին նիստն է, և ես ուզում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի համար: Եղել է շատ հետաքրքրիր ժամանակահատված: Առաջարկում եմ, որ մենք հաշվետվություն տանք հասարակությանը, թե ինչ ենք կատարել այս ժամանակահատվածում»,– ասել է վարչապետի պաշտոնակատարը, որի խոսքերը փոխանցում ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:


Կարեն Կարապետյանը նաև վերջին հանձնարարականն է տվել կառավարության անդամներին` բարեխղճորեն կատարել պարտականությունները մինչև կառավարության նոր կազմի ձևավորումը: «Պետական պաշտոնյայի գործառույթը պետք է մինչև վերջ կատարվի՝ անկախ էմոցիայից, անկախ արդար, թե անարդար քննադատությունից»,- նշել է Կարեն Կարապետյանը:


Անդրադառնալով նիստի օրակարգում ընդգրկված հարցերին` Կարապետյանն ասել է, որ սոցիալ-տնտեսական, եկամտահարկի իջեցման, առողջապահության ապահովագրության վերաբերյալ հարցերն օրակարգում չեն ընդգրկել, որպեսզի հնարավորություն տան հաջորդ կառավարությանը որոշելու՝ անել դա, թե՞ ոչ։


Հայաստանը մայիսի 8-ին նոր վարչապետ կունենա: Այդ պաշտոնում, ըստ քաղաքական ուժերի նախնական հայտարարությունների ընտրվելու է ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, որը շուրջ կես ամիս տեւած քաղաքացիական զանգվածային անհնազանդության ակցիաների միջոցով կարողացավ հասնել այդ պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ ստիպել իշխող ՀՀԿ-ին աջակցել իր թեկնածությունը: