27.11.2024
Քաղաքագետ. Փաշինյանը բլեֆ է անում` նա վարելու է արևմտամետ քաղաքականություն
prev Նախորդ նորություն

Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպեն

Մի քանի ժամից տեղի կունենա «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների ղեկավարներ Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Քննարկվելու է մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում միասնական թեկնածուով հանդես գալու հարցը:


Ըստ Սահմանադրության 149 հոդվածի` երկրորդ փուլում թեկնածու կարելի է առաջադրել պատգամավորների մեկ երրորդով՝ 35 պատգամավոր: «Ելք» և «Ծառուկյան» խմբակցությունները միասին ունեն 40 պատգամավոր:


Հիշեցնենք, մամուլն այսօր գրել էր, որ հնարավոր է «Ծառուկյան» դաշինքն ու ՀՅԴ-ն գան համաձայնության ու հանդես գան միասնական թեկնածուով: