27.11.2024
Գագիկ Ծառուկյանն ու Նիկոլ Փաշինյանն այսօր կհանդիպեն
prev Նախորդ նորություն

Ռոբերտ Քոչարյանը հետեւում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում. գրասենյակ

Հայաստանի նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Mediamax-ին ասել է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` քաղաքական գործընթացներին Ռոբերտ Քոչարյանի մասնակցության մասին, չի համապատասխանում իրականությանը:

«Ռոբերտ Քոչարյանը հետեւում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում: Վերջին օրերին նա որեւէ հանդիպում կամ հեռախոսազրույց ԱԺ պատգամավորների հետ չի ունեցել: Այնպես որ, կրկնում եմ, հնչեցված հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը», - ասել է Վիկտոր Սողոմոնյանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ նախօրեին ելույթ ունենալով Ազգային Ժողովի հատուկ նիստում, Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը ճնշում են գործադրում ԱԺ բոլոր խմբակցությունների պատգամավորների վրա, սպառնում են նրանց՝ նպատակ ունենալով կանխել քվեարկությունը ժողովրդի թեկնածուի օգտին»: