11.09.2026
Ռոբերտ Քոչարյանը հետեւում է գործընթացին, բայց դրան չի մասնակցում. գրասենյակ
prev Նախորդ նորություն

Երևանը կաթվածահար եղած վիճակում է, բայց կյանքը եռում է - LIVE

Անհնազանդության գործողությունները մայրաքաղաքում և Հայաստանի այլ քաղաքներում շարունակվում են: Փակ է դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը:

Մայրաքաղաքում փակ են բոլոր փողոցները, չի աշխատում հասարակական տրանսպորտն ու մետրոն, ավտոմեքենաների տեղաշարժ գրեթե չկա: Ցուցարարները փակ են պահում կենտրոն տանող փողոցները, ուսանողներն ու դպրոցականները տոտալ դասադուլ են հայտարարել, երեխաները փակ փողոցներում գնդակ են խաղում:

Ի դեպ, օդանավակայան ոտքով հասել է նաև աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանը: Sputnik Armenia-յի հետ զրույցում նա ասել է, որ մեկնում է հյուրախաղերի` մայիսի 3-ին համերգ ունի Սանկտ Պետերբուրգում, որից հետո կվերադառնա Երևան:


hamasyan

Այսօր տապալվեց Ազգային Ժողովի հերթական նիստը ` քվորում չէր ապահովվել: «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարեց, որ բոյկոտում է ԱԺ նստաշրջանը:

Լուրեր են շրջանառվում, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորները և որոշ պաշտոնյաներ փորձում են Երևանում տեղաշարժվել շտապ օգնության մեքենաներով, որոնց Նիկոլ Փաշինյանը հորդորել էր ճանապարհ բացել: Սակայն ցուցարարները սկսել են ստուգել շտապ օգնության մեքենաները:

Շրջափակված են մուտքերը դեպի նախարարություններ:

Փակ է Սևան-Երևան մայրուղին: Գյումրիում ցուցարարները գրոհել են Գյումրու քաղաքապետարան:

Երևանում և մյուս քաղաքներում ցուցարարների պահանջը մեկն է` «ՀՀԿ հեռացիր» և «Նիկոլ վարչապետ»:


Վարչապետ կարող է ընտրվել միայն խորհրդարանում՝ սահմանադրական ճանապարհով. Կարեն Կարապետյան
Հաջորդ նորություն next
 Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ