20.04.2025
Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
prev Նախորդ նորություն

ԵՄ-ն կոչ է անում գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները շտապ հայտարարություն են տարածել.


«ԵՄ-ն ողջունում է նախագահ Արմեն Սարգսյանի՝ ցուցարարների և կառավարության միջև երկխոսության հաստատմանն ուղղված նախաձեռնությունը: Այդուհանդերձ, ԵՄ-ն մտահոգված է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի և պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատև հանդիպամբ չի հաջողվել կանխել լարվածության հետագա խորացումը:


Եվրոպական միությունը վերահաստատում է, որ շատ կարևոր է, որպեսզի բոլոր կողմերը ցուցաբերեն զսպվածություն և պատասխանատվություն ինչպես նաև ձգտեն գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով», - ասված է հայտարարության մեջ։

Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը ձերբակալվեցին. ԳԴ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար