20.04.2025
Քաղաքացիական հասարակության կոչը միջազգային հեղինակավոր կառույցներին
prev Նախորդ նորություն

Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել. Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը

Նիկոլ Փաշինյանի Facebook-յան էջում հայտարարություն է հրապարակվել` վերնագրված «լայն տարածման» համար.

1. Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, շատ քիչ

2. Դուրս եկեք փողոց, դուրս եկեք փողոց

3. Ապակենտրոնացեք

4. Իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին. Կոչ արեք մարդկանց դուրս գալ փողոց։ Ով լռում է կամ տուն գնալու կոչ է անում, երկարաձգում է մոլագար և ոչ ադեկվատ մարդու իշխանության հոգեվարքը և վնաս է հասցնում մեր հայրենիքին։

5. Նախարարներին, զանազան վարչությունների պետերին, ՀՀԿ պատգամավորներին ու ոստիկանության ղեկավարներին. Հենց հիմա հրաժարական հայտարարեք, մի կիսեք մահացող ռեժիմի բռնությունների պատասխանատվությունը
Տարածել, տարածել, տարածել»:


Նշենք, որ մինչ այս պահը հայտնի չէ, թեորտեղ է գտնվում Նիկոլ Փաշինյանը:


 

ԵՄ-ն կոչ է անում գտնել հրատապ լուծում բանակցությունների միջոցով
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար