25.11.2024
Շփման գծի տարբեր հատվածներում Ադրբեջանի ԶՈՒ կենդանի ուժ-զինտեխնիկայի ակտիվ տեղաշարժ է. ՊՆ
prev Նախորդ նորություն

Սարգսյանի հետագա պաշտոնավարումը պրոբլեմներ է ստեղծում ՀՀ ազգային անվտանգությանը. Փաշինյան

Հայաստանում սկսած ոչ բռնի թավշյա հեղափոխությունն անկասելի է և նրա հաղթանակն անխուսափելի է: Այս մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարեց  Իմ քայլը շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:


Նա անդրադարձավ անցնող օրվա իրադարձություններին և նշեց, որ ոստիկանությունը որոշել էր իրեն բերման ենթարկել, սակայն ուղիղ եթերով ՀՀ քաղաքացիներին ուղղված կոչից հետո քաղաքացիները ընդամենը 20 րոպեի ընթացքում մոտակա ճանապարհները փակեցին: Եվ տեղի ունեցավ, նշեց նա, մի աներևակայելի բան.


«Այսօր առաջին անգամ ես տեսա մի բան. պատուհաններից նայող չկա, և հետո հասկացա, որ բոլորը մասնակցում են մեր երթին: Սա աներևակայելի և այդ ժամանակ էր, որ ոստիկանությոն կողմից մի քանի սպառնալի հայտարարություններ տարածվեցին: Եվ Սերժ Սարգսյանը նույնպես ու երկխոսության կոչ արեց: Ես այդ ժամանակ լրագրողներին ասաց, որ ամեն ինչ վկայում է նրա մասին, որ Սարգսյանը ի վիճակի չէ գնահատել հանրապետությունում ստեղծված իրավիճակը և չի հասկանում, որ երկրում վիճակը փոխվել և և իր իմացած Երևանը, իր իմացած Հայաստանը այլևս գոյություն չունի: Եվ ես լրագրողների միջոցով եղբայրաբար  դիմեցի ԱԱԾ տնօրենին, ոստիկանության պետին, ՊՆ-ին,  և ասացի, որ հասկանում եմ, որ նրանց շատ խիստ քննադատության եմ ենթարկել և նրանք ինձ տեսնելիս ու լսելիս դիսկոմֆորտի զգացում են ունենում: Բայց հիմա առանց մի գրամ կեղծիքի դիմում եմ նրանց՝ գնացեք Սերժ Սարգսյանին բացատրեք, որ ինքը չի հասկանում, որ երկրում իշխանությունը փոխվել է արդե, որ ժողովուրդն իշխանությունն իր ձեռքն է վերցրել և որ իմ ձերբակալությամբ որևէ հարց չի լուծվելու, իրավիճակն ավելի է սրվելու և այն երաշխիքները, որ իմ ասյտեղ լինելով գոյություն ունեն իմ բացակայությամբ դրանք գոյություն չեն ունենալու: Պարո՛ն Կուտոյան, պարո՛ն Գասպարյան և պարո՛ն Վիգեն Սարգսյան, գնացե՛ք Սերժ Սարգսյանին բացատրեք, որ իր գնացքը գնացել է և ավելի լավ է նա հենց այսօր, հենց այս երեկոյան հրաժարական տա, որովհետև ինքը չի կարող լինել ՀՀ վարչապետ»,- հայտարարեց նա՝ հավաքվածների «հեռացիր» վանկարկումների ներքո:


Փաշինյանը նշեց, որ իր այդ ասածի մեջ հեգնանք չկա, նա ասում է դա ամենայն լրջությամբ՝ Սարգսյանի հետագա պաշտոնավարումը պրոբլեմներ է ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար և ԱԱԾ պետի ուղիղ պարտականությունն է դա բացատրել Սարգսյանին: Դավաճանություն կլինի այն, որ հենց այսօր դա չներկայացվի Սերժ Սարգսյանին՝ նա պետք է հեռանա, ուրիշ տարբերակ չկա ուղղակի.


«Եթե նույնիսկ ինձ այսօր ձերբակալեք, բերման ենթարկեք միևնույն է պետք է ԱԺ բերեք, հատուկ նիստ անեք և հենց այդ օրը, երբ ես ԱԺ ամբիոնից ելույթ ունենամ, հենց այդ օրն է դառնալու ձեր վերջին օրը, որովհետև այսօր, երբ դուք ընդամենը փորձում էիք բերման ենթարկել, Զվարթնոց օդանավակայանը փակվեց, Բագրատաշեն մաքսատունը փակվեց, Մեղրին փակվեց... սթափվեք ժողովուրդ ջան»,- հորդորեց նա:


Նա նաև անդրադարձավ այն հանգամանքին, որ գիշերվանից իրենց կողմնակիցները բերման են ենթարկվում, բռնության ենթարկվում, իսկ որոշ ցուցարարների ավտոմեքենաները ջարդվում են: 


«Ես ուզում եմ հարց տանք մեզ՝ ինչի՞ համար են դա անում: Որևէ ջարդված ավտոմեքենայի սեփականատեր հանկարծ խնդիր չունենա՝ դա ձեր ծախսը չի, մենք ձեր բոլոր ծախսերը, կարիքները կհոգանք: Էլ չեմ ասում շուտով իշխանափոխություն է՝ պետական բյուջեն դա կհոգա»,- հայտարարեց նա: Նաև պարզաբանեց, որ իշխանությունների ուզածն այն է, որ մարդիկ սկսեն պայքարել, հավասարակշռությունից դուրս գան, որ նրանք էլ պարետային ժամ մտցնեն ու տանկեր մտցնեն քաղաք: