25.11.2024
Ոչ ոք իրավունք չունի խեղդելու այն հույսը, որն իջել է փողոց՝ բարեփոխելու. ՀՅԴ-ական գործիչ
prev Նախորդ նորություն

Քննարկենք ամենակնճռոտ հարցերը. Կարապետյանն ընդդիմությանը եկխոսության կոչ է անում

ՀՀ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին և երկխոսության կոչ արել: «Արմենիա» հառուստաընկերությանը տված հարցազրույցում գնահատելով ստեղծված իրավիճակը` Կարեն Կարապետյանը նշել է.


«Փորձեմ թեզերով պատասխանել: Առաջինը, ես, որպես հայ մարդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես եւ բոլորը, շատ անհանգիստ եմ: Անհանգիստ եմ՝ թոռնիկս մանկապարտեզ հասավ, թե չէ, հայրս հիվանդանոց հասավ, թե չէ:


Երկրորդը, ես վստահ եմ, որ այսօր փողոցներում կան շատ կարող, հայրենասեր և համարձակ երիտասարդներ, որոնց էներգիան և կամքը կարելի է և պետք է օգտագործել այլ տեղերում: Եվ մենք պատրաստ ենք և պարտավոր ենք օգտագործել այդ ներուժը:


Երրորդը, այսօր մենք ձևավորում ենք պառլամենտական նոր համակարգ, որը պետք է մաքսիմալ օգտագործենք և ձևավորենք ռեգուլյար գործող հարթակ, որտեղ լինեն քաղաքական բանավեճեր, քննարկվեն կնճռոտ հարցեր և խոսեն ու բանակցեն անընդհատ, այլ ոչ թե ընտրությունից ընտրություն կուտակած պրոբլեմները և նեղվածությունն արտահայտել: Եվ պարտավորենք այդ հարթակը օգտագործել:


Չորրորդը, անկեղծ լինելով և ընդունելով, որ իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «գոնռով» են հանդես գալիս, ես առաջարկում եմ բոլոր քաղաքական ուժերին, երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում, որպեսզի ապահովվի երկրի կայունությունը: Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը»:


Հարցին՝ ինքը պատրա՞ստ է որևէ կերպ հանդես գալ նախաձեռնությամբ կամ միանալ որևէ հարթակի, որովհետև դրա մասին ակնարկել է և առաջինը նախագահը իր հայտարարության մեջ և Դաշնակցությունը՝առաջարկելով քաղաքական երկխոսություն սկսել, Կարեն Կարապետյանը նշել է՝ «այո»:


Մյուս հարցին` սա կարելի՞ է համարել որպես առաջարկ այն մարդկանց, ովքեր հրապարակում են, ՀՀ առաջին փոխվարչապետն ասել է. «Այո, ես այդպես էլ ձևակերպել եմ, ես առաջարկում եմ»:


Լրագրողը նկատել է, որ կառավարությունը և իշխանությունն առաջարկում են որոշակի երկխոսություն, հանրահավաքի մասնակիցները կողմնակից են «թավշյա հեղափոխության», ու ինչ-որ մի կետում դրանք պետք է հատվեն և Կարեն Կարապետյանի հետաքրքրվել` ո՞րն է լինելու այդ կետը, ո՞րն է լինելու այն սկիզբը, որից հետո հնարավոր է արդեն ոչ թե երկու տարբեր աշխարհներում ապրել, այլ ինչ-որ մի տեղ հանդիպել: «Դա կարող է հենց հիմա լինել, եթե մենք ռացիոնալ ու պրագմատիկ մտածենք: Ես, ճիշտն ասած, շատ մեծ հույս ունեմ, որ մեր ազգը պրագմատիկ, ռացիոնալ լինելով, վտանգի զգացողություն ունենալով, որովհետև կյանքն է այդպես ստիպել, սթափ մտածելու է և հասկանալու է, որ հեռանկարային չի սա: Մենք ռեպուտացիոն կորուստներ ենք ունենում, մենք կանխատեսելի երկիր չենք ընկալվում, և դա բերելու է հետևանքների: Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, որ հենց հիմա բանակցենք և սկսենք երկխոսությունը: Ինչի՞ պետք է ինչ-որ պահի սպասենք»,- ասել է ՀՀ առաջին փոխվարչապետը:


Ճշտող հարցին` ինչի՞ շուրջ, նա նշել է. «Ինչպես այս իրավիճակից դուրս գալ: Լսենք հուզող հարցերը, տանք առաջարկեր, բարձրացնենք բոլոր կնճռոտ հարցերը և համարձակ խոսենք դրա մասին»: