«Հայաստանի ոչ պոպուլյար նախագահն իրեն վարչապետ է կարգել». The Economist-ի անդրադարձը
Բրիտանական The Economist պարբերականը «Հայաստանի ոչ պոպուլյար նախագահն իրեն վարչապետ է կարգել» վերտառությամբ հոդված է հրապարակել, որում վերլուծել է Սերժ Սարգսյանի նախագահությունն ու մեկնաբանել նրա ընտրությունը երկրի վարչապետի պաշտոնում: Այս մասին գրում է РУСАРМИНФО-ն:
«Տասը տարի իշխանության ղեկին լինելուց հետո Սարգսյանը շատ քիչ հիմքեր ունի հպարտանալու. երկրի տնտեսությունը կախված է Ռուսաստանից տրանսֆերտներից, գործազրկությունը կազմում է շուրջ 20%, տաս հայերից երեքը գտնվում են աղքատության շեմից այն կողմ, գոյատևելով օրական 2,90 դոլարով: Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները փակ են: Ներդրողներին զսպում է Հայաստանի ներսում առկա կոռուպցիան: Օլիգարխները, որոնցից մեկը նաև հենց Սարգսյանն է, վերահսկում են արդյունաբերության հիմնական ոլորտները», — գրում է բրիտանական պարբերականը:
Հոդվածագիրը հիշեցնում է, որ 2014 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում առաջադրվել երկրի վարչապետի պաշտոնին և նշում, որ սահմանադրական փոփոխություններից հետո նրա իրական մտադրությունները բոլորին պարզ դարձան:
«Սահմանադրական փոփոխությունները, որոնք Սերժ Սարգսյանն իրականացրեց 2015 թվականի դեկտեմբերին, վարչապետին տալիս են գրեթե բոլոր լիազորությունները, որոնք նախկինում նախագահինն էին: Հենց այդ փոփոխություներն էլ հենց վերացրեցին ընտրություններով ՀՀ նախագահ ընտրելու դրույթը», — գրում է The Economist-ը:
Պարբերականը նաև նշում է, որ ընտրությունների վերացումը երաշխավորում է Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում նշանակել անձանց իր շրջապատից: