26.11.2024
Ոստիկանությունը կկիրառի օրենքով սահմանված համաչափ իրավական ներգործություն. հայտարարություն
prev Նախորդ նորություն

Արշակունյաց պողոտայում իրավիճակը լարված է (LIVE)

Իրավիճակը Արշակունյաց պողոտայում շարունակում է լարված մնալ:


Այս պահի դրությամբ մի քանի վարորդներ բերման են ենթարկվել, ճանապարհը դժվարանցանելի է՝ ոստիկանությունը երթևեկությանը խոչընդոտ հանդիսացող մեքենաները քարշակով հեռացնում են տարածքից: Բայց անցնող մեքենաները կանգնում են, վարորդները նրանց միջից վանկարկում են «Քայլ արա՝ մերժիր Սերժին», ազդանշանների ձայնը գրեթե չի դադարում:


Երկու մեքենա, որոնք հորիզոնական դիրքով փակել էին ճանապարհը, քարշակով տեղափոխվել են տարախքից: Վարորդներից մեկի ինքնազգացողությունը բերման ենթարկելու պահին վատացել է, սակայն դա իրավապահներին չի կաշկանդել՝ տղամարդուն տեղափոխել են Շենգավիթի ոստիկանության բաժանմունք:


Քաղաքացիներին բերման են ենթարկում ոչ միայն ոստիկանական մեքենաներով, այլև առանց պետհամարանիշների մեքենաներով: Ոստիկանները փորձում են բացել ճանապարհը և թույլ չտալ, որպեսզի այն նորից փակվի:


Այս պահին ևս մեկ մեքենա, որի վարորդը կին է, հորիզոնական է կանգնել ճանապարհին: Վարորդը հրաժարվում է այն տեղաշարժել:


Ժամը 14.00-ի դրությամբ ոստիկանությունը բերման է ենթարկել 166 քաղաքացու: