1.05.2025
Հայաստանի ապագան սփյուռքի ձեռքում չէ, այլ Հայաստանի քաղաքացիների. Ատոմ Էգոյան
prev Նախորդ նորություն

Խախտեք հանցավոր լռությունը, լսեք ժողովրդին. գրող Նարինե Աբգարյանը՝ ՀՀ իշխանություններին

Ռուսաստանցի գրող Նարինե Աբգարյանը դիմել է հայաստանյան իշխանություններին.


 «Ցույցերի վեցերորդ օրն է Երևանում: Վեց օր է իշխանությունները հանցավոր լռություն են պահպանում: Պարոն նախագահ, պարող փոխվարչապետ. ձեր լռությունը ամրապնդում է ցուցարարների վստահությունը իրենց ճշմարտացի լինելու մեջ: Խիզախություն ցուցաբերեք դուրս գալ մարդկանց մոտ, խոսել նրանց հետ, լսել նրանց և համապատասխան հետևություններ անել, դրանով իսկ ապացուցելով ձեր քաղաքական կայացվածությունը: Հայաստանն արժանի է լավագույն կյանքի: Հայաստանն արժանի չէ պատերազմի, աղքատության ու նվաստացուցիչ կախվածության:


Դրա համար չենք մենք հազարամյակներ շարունակ պաշտպանել մեր ինքնությունը, որպեսզի այսօր գոյություն քարշ տանք աղքատության ու անօրենության մեջ: Դրա համար չէ, որ մենք մեծ արյան գնով անկախացել ենք, որպեսզի այսօր սփռվենք աշխարհով մեկ: Հայաստանը հասարակ քաղաքացիների հասարակ պետություն է, որոնք երազում են ապրել իրենց հողի վրա ու արարել հայրենիքի համար: Արեք այնպես, որպեսզի դա հնարավոր դառնա, եղեք Հայաստանին արժանի»,- Facebook-յան իր էջում գրառել է հայազգի գրողը:

Մտահոգված ենք. Գարեգին Բ-ն զգաստության ու ողջախոհության կոչ է արել ժողովրդին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ blog.ostrovok.ru
30.04.2025
Հայաստանը դեսպանություն է բացում Օմանում ռազմավարական կապերն ամրապնդելու նպատակով