21.04.2025
Թուրքիայի իշխանությունները մտադիր են ազատել շուրջ երեք հազար զինվորականների
prev Նախորդ նորություն

Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշոտնը ստանձնելու կապակցությամբ

ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշոտնը ստանձնելու կապակցությամբ, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը:


Նա վստահ է, որ նոր պաշտոնում Սարգսյանը կշարունակի առաջնային ուշադրություն դարձնել երկու երկրների գործակցության սերտացմանը:


«Առանձնակի կցանկանայի նշել Ձեր անձնական ավանդը հայ-ռուսական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության համակողմանի սերտացմանը, նպաստել տարբեր ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի և նախաձեռնությունների առաջխաղացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն համագործակցության խորացմանը: Դա բխում է Ռուսաստանի և Հայաստանի շահերից», - ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում:

Հայտնի դերասան Սթիվեն Սիգալը ապրիլի 22-ին կժամանի Հայաստան, ապա կմեկնի Արցախ. մամուլ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան