27.11.2024
Անհնազանդության օր 6-րդ. Փաշինյանն ու ցուցարարները շրջափակել են նախարարությունները (LIVE)
prev Նախորդ նորություն

Ծեծի է ենթարկվել լրագրող Տիրայր Մուրադյանը. նրան տեղափոխում են հիվանդանոց

Հասարակական-քաղաքական գործիչ Դանիել Իոաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ քիչ առաջ կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել լրագրող Տիրայր Մուրադյանին, ով «բեյջ» էր կրում, այսինքն՝ դեպքի վայրում է եղել մասնագիտական գործունեությունը կատարելիս:


Ըստ Դանիելի Իոաննիսյանի՝ տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել։ Նա խոստացել է ծեծողների լուսանկարները հրապարակել քիչ անց։


Tert.am–ի հետ զրույցում Տիրայր Մուրադյանը պատմել է, որ ծեծի է ենթարկվել լրագրողական պարտականությունները կատարելիս:


Հարցին, թե ինչից է ենթադրել, որ իրեն ծեծողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են, Տիրայր Մուրադյանը պատմեց.


«Ես առավոտից կասկածելի վարքով անձանց էի ֆիքսում, և հետո հավաքի մասնակիցներից մեկն ինձ հայտնեց, որ այդ անձանցից մեկը օպերլիազոր է: Ես, իհարկե, կփորձեմ, նրա անուն–ազգանունը պարզել, բայց այս պահին միայն՝ այսքանը: Իսկ երկրորդ անձն իր հետ էր: Երբ իրենք նկատեցին, որ իրեն ֆիքսում եմ, իմ տեսադաշտից փորձեցին հեռանալ, սակայն մի քանի րոպե հետո լրիվ անսպասելի հայտնվեցին իմ կողքին՝ ասելով՝ ինչի՞ ես նկարում ու սկսեցին հարվածել»,- պատմել է նա:

Հարցազրույցի պահին Տիրայր Մուրադյանը շտապօգնության մեքենայով տեղափոխվում էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։


Ավելի ուշ բժիշկը հայտնեց, որ Տիրայր Մուրադյանն ունի «գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ կոնք, ծոծրակային հատված»: Ըստ նրա, կանխատեսելի բարդություններ չեն լինի, ասաց նա, իսկ լրագրողը պետք է մոտ 7 ժամ մնա բժիշկների հսկողության տակ: