27.11.2024
ԵՄ-ն կոչ է անում կողմերին դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն
prev Նախորդ նորություն

Անհնազանդության օր 6-րդ. Փաշինյանն ու ցուցարարները շրջափակել են նախարարությունները (LIVE)

Ինչպես և հայտարարել էր «Իմ քայլ» նախաձեռնության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ցուցարարները առավոտյան ժամը 8-ից Հանրապետության հրապարակում էին և այս պահին շրջափակում են նախարարությունների` Կառավարության 3-րդ շենքը:

Հաջոդ քայլը Կառավարության շենքի շրջափակումն է, որպեսզի վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստը տապալվի:

«Մենք բողոքում ենք Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի, վարչապետության դեմ: Նրա համակարգը ամբողջությամբ թաղված է կոռուպցիայի, պետական միջոցների անարդյունավետ ծախսման մեջ: Այսպիսով մենք մեր բողոքն ենք արտահայտում, որը բացարձակապես խաղաղ է»,- հայտարարեց նա:

Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց Հանրապետության, Մելիք Ադամյան փողոցներից:


14:51 - Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ մեկ ժամով տեղափոխվում է գրասենյակ՝ հանդիպման, ապա կվերադառնա: Նա խնդրեց ցուցարարներին մնալ զբոսայգում:


14:05 - Ցուցարարներն այս պահին գտնվում են Մանկական զբոսայգում (Կոմայգի): Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին բերման ենթարկելը բացատրեց ցուցարարների հանդեպ սիրով, քանի որ ոստիկաններն այդպիսով թույլ են տալիս բերման ենթարկվածներին մի քանի ժամ հանգստանալ:


13:53- «Սինոփսիս» ընկերության աշխատակիցները ավտոերթով միացել են ցուցարարներին:


13:50- Ցուցարարներն անցնում են հաղթանակ կամրջով:


13:27- Ցույցի մասնակիցները շարունակում են քայլել Իսակովի պողոտայով՝ երկկողմանի փակելով երթեւեկությունը: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կշարունակեն քայլել եկկողմանի փակելով պողոտան այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր բերման ենթարկվածներն ազատ չեն արձակվել: Եթե ազատ արձակվեն, իրենք կքայլեն երթեւեկելի 1 գոտով: 


13:08- Ցուցարարները փակել են Իսակովի պողոտան ու քայլում են դրանով: Ավտոմեքենաների վարորդները ողջունում են Նիկոլ Փաշինյանին եւ մյուս ցուցարարներին, հայտնում է armtimes.com-ը:


13:02- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ի պատասխան ոստիկանության գործողությունների, որ բերման են ենթարկում քաղաքացիներին, նաեւ որպես պահանջ, որ բոլորին ազատ արձակեն, Իսակովի պողոտան երկկողմանի փակ է լինելու:


12:56- Ցույցի մասնակիցները թարս բռնած տանում են Սերժ Սարգսյանի լուսանկարը: Դրա վրա սեւ ժապավեն կա:


12:38- «Մենք խումբ ունենք, որը զբաղվում է բերման ենթարկվածներով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ բերման ենթարկվածների համար չանհանգստանան:


Փաշինյանը նաեւ նշեց, որ բերման ենթարկվածների վերաբերյալ տեղեկությունները փոխանցեն Արայիկ Հարությունյանին 093 39 40 90 հեռախոսահամարով:


12:32- Նիկոլ Փաշինյանը նստել է Բագրատունյաց պողոտայի կենտրոնում:


12:25- Ցուցարարները Գարեգին Նժդեհի հրապարակում են:


12:09- Ցուցարարները «Երրոդ մասի շուկայի» մոտ են:


10:17 - Ցուցարարները պահանջում են ոստիկաններից բացել Փեթակի մուտքն ու իրենց ներս թողնել տոնավաճառ՝ առևտուր անելու: 


10:16 - Ոստիկանների հետ բախումների արդյունքում «Իրազեկ քաղաքացի միավորում» ՀԿ լրագրող Տիրայր Մուրադյանին տեղափոխել են Սբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, նրա խոսքով՝ իրավապահներն իրեն ծեծի են ենթարկել, չնայած ցույց է տվել ԶԼՄ-ի վկայականը:


Բժիշկները լրագրողի մոտ գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, ձախ քունքի ու ծոծրակի հատվածի վնասվածք են ախտորոշել:


11:10 - Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: Այս մասին ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:


«Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին», - ասված ոստիկանության հաղորդագրության մեջ:


Ոստիկանությունից հայտնել էին, որ ժամը 10։00 դրությամբ բերման է ենթարկվել 20 մարդ՝ Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր բաժիններ։


9:56- Ոստիկանական գործողությունների հետեւանքով վնասվել է ցուցարար աղջիկներից մեկի քիթը, արյունահոսությունը գրեթե կես ժամ չեր հաջողվում կտրել, ինչի պատճառով շտապ օգնություն կանչվեց: Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում աղջիկը պատմեց, որ հարված է ստացել ոստիկանի կողմից՝ ծնկով: Մոտեցավ նաեւ Վալերի Օսիպյանը, նշեց, որ նման ոստիկանը տեղ չունի համակարգում, այնուհետ նշեց, որ հավածը անկանոն շարժումների հետեւանքով է եղել, այլ ոչ դիտավորություն:


9:50- Ոստիկանական կենդանի արգելապատնեշի հետեւից Նիկոլ Փաշինյանը խոսեց ոստիկանների հետ, նշեց, որ իր ծանոթներից մեկի տան վերանորոգման աշխատանքները հերթապահւթյունից հետո կատարում էր կարմիր բերետավոր մի ոստիկան, ուրեմն ի՞նչ կարիք կա ոչ կայուն աշխատավարձով ու առանց ապահովության կատարել ոստիկանի աշխատանքը, եթե հետո ցեմենտ-բետոնի գործոց պետք է տուն պահի: Նշեց, որ ոստիկանների ընտանիքները, թերեւս, եւս չեն աջակցում այս իշխանություններին ու ոգեւորված չեն վարչապետից: Նա հորդորեց միանալ ոստիկաններին իրենց շարժմանը: Ի պատասխան, հաառակ կողմի ոստիկաններից մի քանիսը հայտարարեցին, որ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը:


9:30- Ոստիկանական միկրոավտոբուսի հեռանալուն պես, ոստիկանական մեծաքանակ ուժերը շրջափակեցին կառավարական երրորդ մասնաշենքի մուտքը, այն ազատեցին ցուցարարներից ու աշխատակիցները սկսեցին մտնել շենք, իսկ մտնելուց հետո վերեւի հարկերի պատուհաններից հետեւում էին ցույցին, ներքեւում «ամոթ» էին վանկարկում ցուցարարները:


Բերման ենթարկվածների թվում է ՔՊ-ից Մարիամ Անանյանը, ուսանողական ակտիվիստ Դավիթ Պետրոսյանը, որին բերման ենթարկեցին մեծ դժվարությամբ, գրեթե խցկելով նրան մեքենայի մեջ, որից նա շարունակ դուրս էր փորձում գալ, ինչպես նաեւ 2 այլ ակտիվիստ:


08.55 - Ոստիկանները Վարդանանց փողոցում` նախարարությունների շենքի ետնամուտքի մոտ, որով աշխատանքի են ժամանում նախարարներն ու փոխնախարարները, ֆիզիկական ուժ կիրառեցին պատ կազմած ցուցարարների նկատմամբ` բացելով ճանապարհը դեպի նախարարություն: Կան բերման ենթարկվածներ: