25.11.2024
Պաշտպանության փոխնախարարը հանդիպումներ է ունենում ԱՄՆ-ում
prev Նախորդ նորություն

Քամալի. Իրանը ցանկանում է համագործակցել Ադրբեջանի հետ գազի արտահանման հարցում

Իրանն Ադրբեջանի հետ գազի արտահանման շուրջ համագործակցության հնարավորություններ է փնտրում: Այդ մասին հայտարարել է Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) նախագահ Ալիրեզա Քամալին:

Նա նշել է, որ իրենք արդեն գազային պայմանագիր ունեն SOCAR ընկերության հետ սվոպային գործարքների համար, և կողմերը նպատակ ունեն ընդլայնել համագործակցությունն ապագայում, փոխանցում է Trend-ը: Նրա խոսքով, երկու երկրները բանակցություններ են վարում գազի արտահանման ոլորտ ներդրումներ կատարելու համար:

"Հաշվի առնելով այն հանգամանքը, որը Իրանը նպատակ ունի ավելացնել արտադյունահանումը մոտակա երեք տարվա ընթացքում, նա կարող է մոտակա ժամանակներս ավելացնել սվոպային գործարքները Ադրբեջանի հետ: Այսօրվա դրությամբ Ադրբեջանը գազ է մատակարարում Նախիջևանին Իրանի հետ սվոպ-գործարքների միջոցով: Ադրբեջանը օրական մեկ միլիոն խմ գազ է մատակարարում Իրանին", - ասել է նա:

Քամալին նշել է, որ այսօրվա դրությամբ Իրանը արտադրում է օրական մոտ 700 միլիոն խմ գազ և նախատեսվում է, որ մոտակա երեք տարիների ընդացքում յուրաքանչյուր տարի գազի արտադրության ծավալները օրական կավելանան 100 միլիոն խմ-ով: Նա նաև նշել է, որ Իրանն Ադրբեջանից կարող է գազ ստանալ տարվա ցուրտ եղանակին և գազը հետ ուղարկել տարվա տաք եղանակին: