24.04.2025
Ոստիկանությունը բերման է ենթարկել 66 քաղաքացու
prev Նախորդ նորություն

ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այցելում են ոստիկանության բաժանմունքներ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր ոստիկանության կողմից այսօրվա հավաքի և երթի մասնակիցների բերման ենթարկելու մասին։ Հիշեցնենք, ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ ժամը 12.00-ի դրությամբ 66 քաղաքացի է բերման ենթարկվել:


Նշենք, որ կան տեղեկություններն այն մասին, որ բերման ենթարկվածների շրջանում շատ են անչափահասները:


Պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ նրա հանձնարարությամբ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այս պահին այցելել են Ոստիկանության Նոր Նորքի, Էրեբունու, Կենտրոնականի, Մաշտոցի և Շենգավիթի բաժիններ։ Հատուկ ուշադրություն է դարձվում բերման ենթարկելու հիմքերին։


Բացի այդ, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները գիշերվա ընթացքում ոստիկանության Կենտրոնականի բաժնում են գտնվել Թումանյան-Մաշտոց փողոցների խաչմերուկներում երեկ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Նշվում է, որ Երևանում հավաքներ նախաձեռնելու առաջին պահից սահմանվել է աշխատանքի արտակարգ գրաֆիկ, ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք, ըստ մասնագիտական ուղղությունների, իրականացնում են թե՛ հավաքների շուրջօրյա դիտարկում, թե՛ այցեր՝ կապված հավաքների մասնակիցներին ոստիկանության կողմից մեկուսացնելու փաստերի հետ, և թե՛ ԶԼՄ-ների հրապարակումների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկում:

Սլովակիայի միջոցով չեխական զենքն ապօրինի տեղափոխվում է Ադրբեջան. չեխ ԶԼՄ-ների բացահայտումը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mir24.tv
23.04.2025
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ երրորդ խաղերին մասնակցելու հրավերը. նախարար