27.11.2024
ՀՀ ոստիկանությունը շարունակում է կոչ անել հավաքի կազմակերպիչներին դադարեցնել այն
prev Նախորդ նորություն

Ոստիկանությունը բերման է ենթարկել 66 քաղաքացու

Ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության բաժանմունքներ բերման է ենթարկվել 66 քաղաքացի: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:


Նրանց մեծ մասը ուսանողներ ու անչափահասներ են:


Սոցիալական ցանցում տեղեկություններ կան, թե Երևանի թիվ 88 դպրոցի հարևանությամբ լարված վիճակ է. դպրոցականները, ովքեր դասադուլ էին հայտարարել, բերման են ենթարկվում ոստիկաների կողմից: 


Նշենք, որ այս պահին երթը Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ շարունակվում է երևանյան կենտրոնական փողոցներով: Փաշինյանը բոլորին տեղեկացնում է, որ երեկոյան ժամը 19.00-ին մեծ հանրահավաք է սպասվում Հանրապետության հրապարակում: