27.11.2024
Իրավիճակը լարված է. ոստիկանները պատ են կազմել և շրջափակել Ֆրանսիայի հրապարակը ԹԱՐՄԱՑՎՈՂ
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն ու ՌԴ-ն համաձայնել են ՀՕՊ միավորված համակարգում ուժերի եւ միջոցների կազմի վերաբերյալ

Հայաստանն ու Ռուսաստանը համաձայնել են Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանի ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգում ուժերի եւ միջոցների կազմի վերաբերյալ:


Այս մասին հայտարարել է գլխավոր շտաբի ղեկավար, Ռուսաստանի Դաշնության օդային եւ տիեզերական ուժերի գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիին»:


Նրա խոսքով՝ Հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգում Ռուսաստանի եւ Հայաստանի կողմից հատկացվող զորքերի ցանկը ստորագրվել է:


Փաստաթուղթը ստորագրել են ՌԴ-ի եւ Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբերի ղեկավարները: Ցանկը հաստատելու համար ուղարկվել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին եւ Հայաստանի նրա գործընկեր Վիգեն Սարգսյանին:


Զորքերի եւ ուժերի համանման ցուցակն արդեն համաձայնեցվել եւ հաստատվել է Ղազախստանի հետ: «Ռուսաստանի եւ Ղրղզստանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Տաջիկստանի հետ միավորված տարածաշրջանային համակարգերի ստեղծման մասին փաստաթղթերի համաձայնեցումը շարունակվում է», - ավելացրել է Կուրաչենկոն: