27.11.2024
ԱՄՆ պետքարտուղարությունը զսպվածության կոչ է անում ցուցարարներին ու ոստիկաններին
prev Նախորդ նորություն

ԵՊՀ-ն մայր բուհն է և պետք է լինի քաղաքացիների ու ուսանողների ազատության սիմվոլը. Փաշինյան

Ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Երևանի պետական համալսարանի բակում են: Ինչպես բացատրեց Փաշինյանը, սա ՀՀ մայր բուհն է և այն պետք է լինի ՀՀ քաղաքացիների ու ուսանողների ազատության սիմվոլը.

«Այս ընթացքում մենք բազմաթիվ զանգեր էինք ստանում ՀՀ տարբեր քաղաքների բուհերից, թե ուսանողների առաջ դռները փակվել են ու նրանք չեն կարողանում դուրս գալ: Հարցը ունի երկու կողմ. առաջինը, իհարկե, մեծագույն խայտառակություն է, երբ որևէ բուհի դռները փակվում են չափահաս մարդկանց առաջ: Սա Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի ստահոդ պետության կարևորագույն սիմվոլներից մեկն է և մենք ուզում ենք կոչ անել բոլոր բուհերի ռեկտորներին, ԿԳՆ-ին, որ վերջ տան այդ պրակտիկային»,- ասաց նա ու շեշտեց, որ այսօր եկել են և ռեկտորատի դռները բաց են իրենց առջև, ինչը ողջունում են: Փաշինյանի խոսքով՝ ոչինչ տեղի չունեցավ, քանի որ իրենց շարժումը քաղաքակիրթ շարժում է, այն առաջնորդվում է ոչ թե բռնությամբ, այլ գաղափարներով.

«Մենք կոչ ենք անում բոլորին՝ մի փակեք դռները ուսանողների առջև»,- ընդգծեց նա:


Նշենք, որ բուհի դռները բաց էին ցուցարարների առջև:

Ընդդիմադիր գործիչը նաև հորդորեց ուսանողներին իրենց չահազանգել, թե իրենց առջև դռները փակվել են, այլ բացեն այդ դռները: «Ազատ, անկախ ուսա-նող» վանկարկումներով փոքրիկ ցույցը Երևանի պետական համալսարանի բակում շարունակվում է:


Կոչեր հնչեցին ուղղված նաև դասախոսներին, որպեսզի միանան իրենց պայքարին ու իրականացնեն իրենց քաղաքացիական դրսևորումները: